Մշակույթ Միտք 4 տարի առաջ - 21:04 04-07-2022

Նա գնաց վե՜ր, վե՜ր ու այլևս չվերադարձավ....

Այսօր դերասան Մհեր Մկրտչյանի ծննդյան օրն է` 92-ամյակը։

Տասնյակ տարիներ պետք է անցնեին, որ Ֆրունզը Մհեր Մկրտչյան դառնար, որ Գարսևանին մարմնավորող դերասանը կարողանար իր մեջ Պաղտասարի, Սիրանոդե Բերժերակի, Հացագործի ողբերգությունը հայտնաբերեր և այդ ողբերգությունը այնպես լուսավոր ներկայացներ, որ հանդիսատեսը ոչ թե հանդիսատես, այլ իրական դեպքի ականատեսը դառնար:

1930թ. հուլիսի 4-ին Գյումրիում ծնված Մհեր Մկրտչյանը ուսանել էր տեղի նկարչական եւ երաժշտական դպրոցներում, խաղացել ինքնագործ թատերախմբերում: Նրան նկատել էր Ժան Էլոյանը եւ հրավիրել Մռավյանի անվան դրամատիկական թատրոն:
Այստեղից էլ տեղափոխվել էր Երեւան, ընդունվել Գեղարվեստա-թատերական ինստիտուտ, որտեղ էլ ավարտական քննություններին դերասանի վարպետություն առարկայից անբավարար էր ստացել ու մնացել առանց դիպլոմի:

Թատերագետ Հենրիկ Հովհաննիսյանը դերասանի մասին մի առիթով գրել է. «Նա այն դերասաններից էր, ովքեր չեն սովորում: Եթե նույնիսկ ավարտում են ուսումնական հաստատություն, միևնույն է, դարձյալ չեն սովորում, որովհետև ոչ մեկից սովորելու կարիք չեն ունենում: Նա մեր դերասաններից միակն էր, որ բացարձակորեն օժտված էր, անտարակուսելիորեն՝ տաղանդավոր»:

Մհեր Մկրտչյանը մեր ազգային թատրոնում իր ողջ ներուժով այդպես էլ լիովին չդրսևորվեց: Նրա կինեմատոգրաֆիական ճակատագիրը ավելի բարեհաճ էր իր տաղանդի հանդեպ:

Էկրանի ճշմարիտ զգացողությունը և անմիջական խաղը նրան դարձրին հայ կինոյի ինքնատիպ անուններից մեկը: ՄհերՄկրտչյանի մարմնավորած հարյուր բեմական և հիսուն էկրանային կերպարներում այդպես էլ չբացահայտվեց նրա թախծոտ աչքերի գաղտնիքը:

Նրա կյանքն իր կինոհերոսի` Գասպարի կյանքի պես ավարտվեց հանելուկային ու անսպասելի:

Նա գնաց վե՜ր, վե՜ր ու այլևս չվերադարձավ....

Ամենից շատ դիտված

21:59 Սեպտեմբերի 3-ի աղետալի խայտառակությունը կարող է կրկնվել
23:31 Ռուսները ԱԹՍ-ով հարվшծել են Coca-Cola-ի գործարանին․ սա ուղերձ էր․ Զելենսկի
13:52 Բա ո՞ւր ա իմ միլիոնները, բա ասեք. իմ ընտանիքը որևէ բիզնեսի մեջ ներգրավված չի. Փաշինյան
16:00 Ռուսաստանը Փաշինյանից այլևս բացատրություններ չի սպասում. սպասում է որոշման. Դավիթ Անանյան
18:10 Ներքին Հանդի գյուղապետարանը` հայ-ադրբեջանական անցակետ. գյուղապետի պարզաբանումը
21:13 ՍԱՏՄ ղեկավարը չի՞ վերանշանակվի. ինչու է Փաշինյանը «պատժում» նրան
12:19 Աննա Հակոբյանի սկսած արշավը նպատակ ունի կանխարգելելու ի սկզբանե բռնությունը ընտանիքում. Արփինե Սարգսյան
20:38 Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցի որոշումը կհրապարակվի վաղը․ փաստաբան
15:19 Ինչի՞ չեք ասում՝ Փաշինյանը կոշտ երկընտրանքի առաջ դրեց Ռուսաստանի նախագահին
14:07 Շնորհակալ եմ պատգարակը բռնողներին, որ սիմուլյանտին տարել են ճիշտ տեղը. Փաշինյանը՝ Գագիկ Խաչատրյանի մասին