Միտք Ներքին 4 տարի առաջ - 12:20 17-05-2022

Ով Նիկոլի հետ արտահերթ ընտրության գնաց, Նիկոլ է

Իշխանական կուլիսներում նորից քննարկում են արտահերթ ընտրություների գնալու և դրանով իրավիճակը հանգուցալուծելու հավանականությունը։ Այս պահին դեռևս ամեն ինչ հետկապիտուլյացիոն շրջանի միտինգների ֆորմատով է ընթանում։ Այսինքն՝ մենք նորից կարող ենք կանգնել Նիկոլի օրակարգով ու նրա վարչապետությամբ արտահերթ ընտրությունների գնալու և հերթական ապտակը ստանալու դաժան փաստի առաջ։

Իհարկե, այդ ապտակը հերթական անգամ առաջինն իր թշերին զգալու է անձամբ Ռոբերտ Քոչարյանը, բայց դրա հետևանքները մեր մաշկի վրա զգալու ենք նաև մենք՝ Քոչարյանի ու մյուսների հետևից վազվզող հպարտ ու հուսաբեկ քաղաքացիներս։ Իսկ Նիկոլ Փաշինյանը կգնա այդ քայլին։ Եթե վստահ լինի, որ նորից 50 տոկոսից ավելի ձայն կհավաքի, նա անպայման կգնա հերթական արտահերթին, որ սահմանադրական ճանապարհով ապացուցի, որ ինքն անպարտելի է։ Ի վերջո, շատ ավելի հաճելի և «մարդկային» է ընտրությունների միջոցով հաղթել ու իշխանությունդ պահպանել, քան ժողովրդի վրա կրակելով, տանկեր քշելով, որ ևս մի տասը տարի այդ արյունը մնա երեսիդ։

Իհարկե, արյամբ Նիկոլին չես վախեցնի, հազարավոր զոհերի արյունով նա երկու տարի է՝ լվացվում է։ Բայց միջազգային հանրության ու ներսում բոլորին շախ և մատ անելու առումով, միանշանակ, ընտրություններով հաղթելը լավագույն տարբերակն է։ Իսկ եթե այս անգամ էլ նա գնաց այդ սցենարով ու հաղթեց, ապա մերօրյա ընդդիմություն կոչվածը պիտի ուղղակի արտագաղթի երկրից, որ անգամ փողոցում մարդկանց աչքին չերևա։

Հետևաբար, պետք է հայհոյանք դնել ընդդմության վրա, որ ոչ մի պարագայում Նիկոլի որոշմամբ և նրա վարչապետությամբ արտահերթի չեն գնալու։ Ով գնաց, ոչ պակաս Նիկոլ է։ Բայց քանի որ հայհոյանքն էլ դեռ երաշխիք չէ, քանզի ընդդիմադիրներից շատերը արդեն լավ ընտելացել են իրենց երեսին հնչող հայհոյանքներին ու իմունիտետ ձեռք բերել, ուստի պետք է նոտարով հաստատված, կնքած թուղթ գրեն, ստորագրեն, որ ոչ մի պարագայում Նիկոլի հետ չեն գնալու արտահերթ ընտրության։

Ամենից շատ դիտված

22:52 16 տարեկան երեխան ծնողների հետ գնալու է մոլ, որպեսզի ստանա ՀՀ անձնագիր. մի կետ էլ Թումանյանի շաուրմայում բացեք
14:04 Վազգեն, երանի քեզ, որ չես տեսել Ղարաբաղի հայաթափումը, չես տեսել Հայաստանի կառավարիչների պարը մեր հակառակորդի նվագի տակ․ Սերժ Սարգսյան
21:08 Ավինյանը «բիչոկը» վերադարձրեց մեքենայի պատուհանից նետած վարորդին
16:18 Վանաձորում բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Կամազ»-ը. բուժառուն մահացել է
07:58 ՔՊ «գլադիատորը» «պատվով» կատարում է իր առաքելությունը․ «Հրապարակ»
21:27 Մահացել է ռեժիսոր, սցենարիստ և թատրոնի ռեժիսոր Հրանտ Հակոբյանը
13:12 Վազգեն Սարգսյանը կոտրվող տեսակ չէր. նա կարող էր ջղայնանալ, բարկանալ, բայց ոչ երբեք կոտրվել կամ հուսահատվել․ Սերժ Սարգսյան
23:08 Գյումրիում ջրամատակարարումն աստիճանաբար կվերականգնվի․ վերագործարկվել է քաղաքը սնող ջրատարը
08:49 Էդգար Ղազարյանը բացատրել է, թե ինչու ԱԺ «ճակատամարտին» չմասնակցեց․ «Հրապարակ»
21:14 Երևանում՝ Բարձրաբերդի փողոցում, ավելի քան 3 ամիս է՝ խմելու ջուրը լցվում է նկուղներ