Արտաքին 4 տարի առաջ - 21:38 03-07-2022

Ուզբեկստանի ղեկավարը խոսել է Կարակալպակստանում ցույցերի ժամանակ զոհերի մասին

Ուզբեկստանի նախագահ Շավկաթ Միրզիյոևը հայտնել է, որ Կարակալպակստանում տեղի ունեցած բողոքի ցույցերի հետևանքով խաղաղ բնակիչների և իրավապահների շրջանում կան զոհեր։ Նախագահը չի նշել զոհերի և վիրավորների ստույգ թիվը։

Կարակալպակստանում զանգվածային բողոքի ցույցերը սկսվել են հունիսի վերջին Ուզբեկստանի սահմանադրության փոփոխությունների նախագծի հրապարակումից հետո։ Սահմանադրության նոր տարբերակով առաջարկվում էր Կարակալպակստանի Հանրապետության կարգավիճակի նկարագրությունից հանել «ինքնիշխան» բառը, ինչպես նաև հանել հանրապետության՝ Ուզբեկստանից անջատվելու իրավունքի մասին հիշատակումը։

Հուլիսի 1-ին հազարավոր ցուցարարներ դուրս են եկել Կարակալպակստանի մայրաքաղաք Նուկուսի և այլ քաղաքների փողոցներ։ Միրզիյոևը երկու անգամ թռել է Նուկուս։ Հուլիսի 2-ին նա արտակարգ դրություն է հայտարարել Կարակալպակստանում։ Ուզբեկստանի ազգային գվարդիայի լրացուցիչ ուժեր են մտցվել հանրապետություն, սահմանափակվել են բջջային կապն ու ինտերնետը։

Ամենից շատ դիտված

13:11 Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում․ հորատող տեխնիկայի մետաղական կառուցատարրի արանքում հայտնված 38-ամյա տղամարդը մահացել է
23:29 Երևանը արտերկրում ընտրողների ակտիվությամբ առաջատարներից է․ Զախարովա
22:24 Կրասնոդարի ընտրատեղամասում լցոնում է իրականացվում
17:24 Շատ լավ եմ, երջանիկ եմ, որ ԱԺ-ում չեմ. Քրիստինե Վարդանյանն ու Աննա Գրիգորյանը տեսակցել են Արեգնազ Մանուկյանին
09:30 ՔՊ-ական խառնաշփոթ. անհատ ձեռնարկատեր, դպրոցի փոխտնօրեն, դաշնամուրի ուսուցչուհի
11:39 Ծառուկյանը Ռուֆիին հաղթելուց հետո մարտահրավեր է նետել Մարկ Ցուկերբերգին
12:06 Ամենամասշտաբային հարձակումը Մոսկվայի վրա. խոցվել է ավելի քան 1600 ԱԹՍ
15:05 Ուկրաինային ևս 40 օր է պետք Ռուսաստանին ջախջախելnւ համար․ Զելենսկի
09:24 Արման Ծառուկյանը նոկաուտով հաղթել է բրազիլացի Մաուրիսիո Ռուֆիին
13:58 2001 թ. Թուրքիայի ԳՇ-ն Հայաստանի դեմ հարձակողական գործողության պլան էր մշակել. քաղաքագետ