Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 14:22 07-02-2022

Բելառուսում ծայրահեղական են ճանաչել կրծքանշանները՝ ի հիշատակ բողոքի ցույցերի ժամանակ զոհվածների

Բելառուսում ծայրահեղական են ճանաչել կրծքանշանները՝ 2020 թվականի բողոքի ցույցերի ժամանակ զոհված Ալեքսանդր Տարայկովսկու և Գենադի Շուտովի հիշատակմամբ։ Այս մասին հաղորդում է Eurodiao FM-ը։

Խոսքը «Հերոսները չեն մահանում. Ալեքսանդր Տարայկովսկի», «Հերոսները չեն մահանում. Գենադի Շուտով», «Եղիր բարի: Օգնություն, փրկություն, միասին» կրծքանշանների մասին է:

Նշվում է, որ համապատասխան որոշումը կայացրել է Գոմելի կենտրոնական շրջանի դատարանը։

Բելառուսի ՆԳՆ-ի նախնական վարկածի համաձայն՝ 2020 թվականի օգոստոսի 10-ին Տարայկովսկին փորձել է պայթուցիկ սարք նետել ՕՄՕՆ-ի ուղղությամբ, սակայն այն պայթել է նրա ձեռքում։ Սակայն, TUT.by-ի տվյալներով, տղամարդու մահվան վկայականում նշված է, որ նա ստացել է կրծքավանդակի բաց վերք և մահացել է արյան կորստից։ Շուտովը վիրավորվել է գլխից 2020 թվականի օգոստոսի 11-ին բողոքի ցույցերը ցրելու ժամանակ զինվորական հատուկ նշանակության ջոկատի սպայի կողմից, մեկ շաբաթ անց նա մահացել է։

2020 թվականի օգոստոսի 9-ին Բելառուսում տեղի ունեցան նախագահական ընտրություններ, որի ավարտին հայտարարվեց Ալեքսանդր Լուկաշենկոյի հաղթանակի մասին։ Հանրապետությունում ընտրատեղամասերի փակումից հետո զանգվածային բողոքի ցույցեր սկսվեցին, ժողովրդական հուզումների մասնակիցները իշխանություններին մեղադրեցին քվեարկության արդյունքները կեղծելու մեջ։ Բողոքի ցույցերի ընթացքում ոստիկանությունը և ներքին զորքերը ցուցարարների դեմ կիրառեցին արցունքաբեր գազ, լուսաձայնային նռնակներ և ռետինե փամփուշտներ։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք