Ներքին 4 տարի առաջ - 19:14 02-07-2022

Երբ հստակություն լինի, մենք մեր դիրքորոշումը կարտահայտենք․ Արման Աբովյանը՝ Երևանի քաղաքապետի թեկնածու առաջադրելու մասին

«Ճիշտն ասած՝ որքանով տեղյակ եմ՝ առայժմ Երևանի քաղաքապետի ընտրությունների հետ կապված որևէ պաշտոնական դիրքորոշում չկա։ Այսինքն՝ Երևանի քաղաքապետի ընտրությունների մասին խոսակցությունները ասեկոսեների տիրույթում են»։ Այս մասին Oragir.news-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ նախկին խմբակցության քարտուղար Արման Աբովյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք ԲՀԿ-ն մասնակցելու է Երևանի ՏԻՄ ընտրություններին, և ով է լինելու քաղաքապետի ԲՀԿ-ի թեկնածուն։

«Երբ հստակություն լինի, մենք մեր դիրքորոշումը կարտահայտենք, բայց հիմա նախօրոք, երբ դեռ որևէ նման չկա, և ամենը դեռ պտտվում է ասեկոսեների տիրույթում, սխալ եմ համարում որևէ գործընթացներ կամ քննարկումներ սկսել։ Մենք պատասխանատու քաղաքական ուժ ենք և հենվում ենք փաստերի և գործընթացների վրա, ոչ թե ենթադրությունների»։

Հիշեցնք, որ այն բանից հետո, երբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության կողմից որոշում կայացվեց, որ Երևան քաղաքի առաջիկա ՏԻՄ ընտրություններում ՔՊ ցուցակը գլխավորելու է Տիգրան Ավինյանը, մամուլում պարբերաբար քննարկումներ են տեղի ունենում նաև այլ թեկնածուների առնչությամբ։

Մասնավորապես՝ Նատալյա Ռոտենբերգի առաջադրման մասին հայտնեց նրա ամուսինը՝ «Ուժը հայրենյաց» կուսակցության նախագահ, նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանը։ Մամուլում շրջանառվում է նաև Արթուր Վանեցյանի թեկնածության հարցը։

Ամենից շատ դիտված

13:59 33 շաբաթական հղի. Սոնա Ռուբենյանն ու ամուսինը մասնակցել են շքեղ հարսանյաց արարողությանը
21:54 Անմոռանալի օրեր. ինչպես է Անահիտ Կիրակոսյանի դուստրը վայելում մեղրամիսն ամուսնու հետ
18:59 Դատավորը հայ էր. Նարեկ Կարապետյանը՝ ինքնաբացարկ հայտնած դատավորի մասին
21:45 Անկախականները թող ողբան այսօր, ԵՄ-ին միանալու հարց գոյություն չունի
11:18 Մոսկվան սպառնում է զբոսաշրջիկներին թույլ չտալ այցելել Հայաստան. Մատվիենկոյի սպառնալիքը
16:51 Պետությունը ներխուժել է եկեղեցու ներքին կյանք․ դատավորը հրաժարվեց այս գործը քննելուց
23:45 Իշխանությունները կարող են քրեական գործեր հարուցել, բայց չեն կարող դատապարտել ժողովրդի հավատը, խիղճը և պատմական հիշողությունը
17:43 Փաշինյանը ակնարկեց, որ Լուկաշենկոն է հրահրել Հայաստանին ԵՄ-ին մերձենալու համար
18:00 Վեհափառին կհամարեն անպարտ, եթե նա դուրս գա խաղից
15:14 Ես պիտի ցույց տամ ձեր դհոլչի դատախազը ոնց է մարդկանց վրա գործ կարում. Մեսրոպ Մանուկյան