Ավելին 3 տարի առաջ - 18:00 02-07-2022

Վոլգոգրադցի ուսանողները կմասնակցեն Դոնբասի տարածքի բարեկարգմանը

Վոլգոգրադի մարզային ուսանողական ջոկատը հայտարարել է այսպես կոչված ԴԺՀ մեկնելու համար կամավորների հավաքագրման մասին՝ «տարածքի բարեկարգման» և Սաուր-Մոգիլա հուշահամալիրի վերականգնման համար, որը գնդակոծության հետևանքով ավերվել է դեռևս 2014թ․-ին:

Սոցցանցում տեղադրված հայտարարության համաձայն, ուսանողներին առաջարկվում է 65 հազար ռուբլի աշխատավարձ, ճանապարհածախս և անվճար սնունդ։ Թե որքան կտևի գործուղումը, հայտնի չէ․ նախատեսվում է, որ ուսանողները երկու օր հատուկ վերապատրաստում պետք է անցնեն Ռոստովում, իսկ հուլիսի 7-ից աշխատեն սահմանից 15 կմ հեռավորության վրա գտնվող Դմիտրովկա գյուղի մերձակայքում։

Վոլգոգրադի ուսանողական ջոկատի հրամանատար Նիկոլայ Կանուբրիկովի խոսքով, ինքնահռչակ հանրապետության տարածքում իրականացվող աշխատանքներին ուսանողների ներգրավումը կատարվում է ՌԴ ՊՆ-ի հետ համաձայնեցված. վտանգի դեպքում ուսանողները «անմիջապես կտարհանվեն», վստահեցնում է հրամանատարը։

Նրա խոսքով, գործուղման մեկնել ցանկացողները ստիպված են լինելու ապրել վրաններում՝ առանց գազի և էլեկտրականության․ նրանք օգնելու են շինարարներին, օրինակ՝ ավազ և ցեմենտ են մատակարարելու նրանց։ Օբյեկտը պետք է պատրաստ լինի մինչև ամառվա վերջ։

Ամենից շատ դիտված

21:49 52 տարեկանում քաղցկեղից մահացել է գերությունից վերադարձած Կարլեն Ստեփանյանը
20:00 Լիպարիտ Դրմեյանի բազմավեկտոր ընտանիքը. ընդդիմության և իշխանության հատման կետը
18:00 Միլիոնների «շոու»-ի էֆեկտը. ինչպես է իշխանությունը 94 մլն դրամ քամուն տվել մեկ հանրահավաքի համար
19:07 Փաշինյանը աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին հրավիրում է ընդգրկվել ՀՀ Կառավարության կադրային բանկում
20:38 Կարեն Հովհաննիսյանը դստեր՝ Նանեի հետ նոր հուզիչ տեսանյութ է հրապարակել
16:41 ԱՄՆ-ն և Վենեսուելան համատեղ գործողությամբ չեզոքացրել են Նինյո Գերերոյին
16:06 Իրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հnւղարկավորությունը տեղի կունենա հուլիսի 9-ին
23:45 Հորդառատ անձրևներ՝ Մոսկվայում. ջրի տակ են մնացել փողոցներ, ստորգետնյա ավտոկայանատեղիներ և խանութներ
09:00 «Իվենտպրո», թե՞ «Վենտպրո»․ 10 մլն դրամ՝ անհայտ ՍՊԸ-ին. Ավինյանի նոր գործարքը
15:34 Պատերազմի ավարտը սպասվում է առաջիկա 24 ժամվա ընթացքում․ Շարիֆ