Արտաքին 5 տարի առաջ - 19:16 26-08-2021

Դոնբասի ածուխը փչացրել է Ուկրաինայի և Թուրքիայի հարաբերությունները․ Medya Günlüğü

Ուկրաինական կողմը Թուրքիային հայտնել է, որ երկու երկրների միջև ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը հետաձգվում է, հաղորդում է Medya Günlüğü-ն: Դա պայմանավորված է նրանով, որ Թուրքիան Աբխազիայի միջոցով է գնել Դոնբասի ածուխը, իսկ Կիևին դա կտրականապես դուր չի գալիս:

ԴԺՀ-ում և ԼժՀ- ում արդյունահանվող ածուխը ներմուծվում է 19 երկիր: Անկարան հայտարարում է Ուկրաինային, որ ածուխ ներկրում է Աբխազիայի Տկուարչալ շրջանից, սակայն իրականում «բոլորը հիանալի հասկանում են ամեն ինչ»: «Արտաքինից կանխատեսվող և մեկնաբանվող պատկերը այնպիսին է, որ Թուրքիան, անկախ ամեն ինչից, կշարունակի օգտագործել Դոնբասի, ավելի ճիշտ՝ ԴԺՀ- ի և ԼԺՀ- ի բարձրորակ և էժան ածուխը»,-ասվում է հրապարակման մեջ:

Հեղինակը հավելում է, որ դա կազդի Ուկրաինայի և Թուրքիայի հարաբերությունների վրա, որոնք «մեղրամիս» էին ապրում Սև ծովում համընկնող շահերի ֆոնին: Կիևը «Բայրաքթարներ» գնեց Թուրքիայից, որպես երախտագիտություն Զելենսկին խոստացավ Էրդողանին իր երկրի զբոսաշրջային հոսքը ուղղել դեպի Թուրքիա: Բայց այժմ երկու երկրների մերձեցումը հարցականի տակ է:

Ամենից շատ դիտված

13:30 Աշխատավարձի բարձրացումը չի փրկի ՔՊ-ականին, նա նույն չարը կմնա
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
09:00 Վարչապետի աշխատակազմի համար չիրը նաև հուշանվեր է
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
19:23 Մելանյա Թրամփը աշխատում է Ռուսաստանից և Ուկրաինայից ընտանիքների վերամիավորման ուղղությամբ
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
23:09 Խոշոր վթար՝ «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա. հայտարարվել է ջրանջատում
18:21 Բանակից կարող են ազատվել ոստիկան կամ փրկարար դառնալու դեպքում․ ՆԳՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել
11:23 Արարատ Միրզոյանը նշանակվել է ԱԺ-ում ԹՐԻՓՓ-ի քննարկման հարցով կառավարության ներկայացուցիչ