Ստամբուլում առնվազն երեք մարդ է տուժել քաղաքային լաստանավի՝ Բոսֆորի և Ոսկե Եղջյուր նեղուցների խաչմերուկում տեղակայված Կարակյոյ նավամատույցին բախվելու հետևանքով, հաղորդում է A Haber հեռուստաալիքը։
Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 13.00-ի սահմաններում։
Հեռուստաալիքի տվյալներով, թեթև վնասվածքներ է ստացել նավամատույցում գտնվող թեյի խանութում աշխատող ևս չորս մարդ։ Նրանք տուժել են բախման ժամանակ թեյի կաթսայի շրջվելու հետևանքով։