Ավելին 5 տարի առաջ - 17:38 05-05-2021

Ստամբուլում ջրից դուրս է բերվել ադրբեջանցի նախկին քաղբանտարկյալ Բայրամ Մամեդովի դին

Ermenihaber.am-ը գրում է, որ մայիսի լույս 4-ի գիշերը Ստամբուլում ջրից դուրս է բերվել ադրբեջանցի նախկին քաղբանտարկյալ, ընդդիմադիր հայացքներով հայտնի բլոգեր, ակտիվիստ Բայրամ Մամեդովի դին։ Թուրքիայի իրավապահ մարմինները հետաքննում են երիտասարդ ակտիվիստի մահվան պատճառները։

Նշվում է, որ մի ամիս առաջ Բայրամ Մամեդովը մեկնել էր Թուրքիա և երկու օրից պատրաստվում էր վերադառնալ Բաքու։

Մամեդովը մայիսի 2-ին դուրս էր եկել տանից և այդ օրվանից ընկերները նրանից լուր չունեին: Ընկերները չեն հավատում ինքնասպանության վարկածին։

Թուրքական լրատվամիջոցներն ինքնասպանության և անհավատալի այլ վարկածներ են առաջ քաշում, որոնցից մեկի համաձայն՝ Բայրամովն առանց լողալ իմանալու ծովն է մտել, որպեսզի հողաթափերը ջրից հանի, և խեղդվել է։

«Վերջերս Ստամբուլում Բայրամին հյուր էի գնացել։ Երկար զրուցեցինք։ Նա Եվրոպայում կրթական ծրագիր էր շահել։ Ստամբուլում այդ ծրագրին էր պատրաստվում։ Զբաղվածության պատճառով նույնիսկ փակել էր սոցցանցերի իր էջերը։ Մեծ պլաններ ուներ հայրենիքին առնչվող։ Ասում էր, որ Ադրբեջան է վերադառնալու լավ կրթություն ստանալուց հետո»,- պատմել է Բայրամովի ընկերներից մեկը։

Բայրամ Մամեդովն Ադրբեջանում հայտնի է դարձել 2016-ին, երբ ձերբակալվել է Գիաս Իբրահիմովի հետ։ Նրանք Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի ծննդյան նախօրեին վերջինիս հուշարձանի վրա հետևյալ գրությունն էին թողել. «Շնորհավոր ստրուկների տոնը»:

Ավելի ուշ դատարանը երկու ակտիվիստներին էլ ազատազրկման էր դատապարտել՝ թմրանյութերի վաճառքով զբաղվելու համար։ Բայրամ Մամեդովին ու Գիաս Իբրահիմովին ներում էր շնորհվել 2019-ին։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան