Ինչ իշխանությունն է, այն էլ կադրերն են․ «նեղ անեն, տեղ անեն սկզբունքով» փորձում են ՍԴ-ում  3-րդ թափուր տեղը ստեղծել
copy image url

Ինչ իշխանությունն է, այն էլ կադրերն են․ «նեղ անեն, տեղ անեն սկզբունքով» փորձում են ՍԴ-ում 3-րդ թափուր տեղը ստեղծել

Միտք Ներքին 2 տարի առաջ - 00:03 02-07-2022
Ինչպես հայտնի է, Կառավարությունը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրել է փաստաբան Սեդա Սաֆարյանի թեկնածությունը։

Ձեւական առումով, իհարկե, իշխանությունը կարող է պնդել, թե Սաֆարյանը բավարարում է սահմանադրական չափանիշներին, այն է՝ Սահմանադրական դատարանի դատավոր կարող է ընտրվել քառասուն տարին լրացած, միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, ընտրական իրավունք ունեցող, բարձր մասնագիտական որակներով և մասնագիտական աշխատանքի առնվազն տասնհինգ տարվա փորձառությամբ, բարձրագույն կրթությամբ իրավաբանը:

Սակայն ո՞վ է որոշում բարձր մասնագիտական որակները․ մի իշխանություն, ով որեւէ մասնագիտական եւ մարդկային որակ չունի։ Հետեւաբար՝ ինչու զարմանալ, որ իշխանության ընտրածն էլ իր պես պետք է լինի։ Եւ ո՞ր արժանապատիվ մասնագետը կհամաձայներ գնալ ՍԴ եւ չդիմադրել իշխանության բերած օրենքներին, հետեւաբար՝ այն, ինչ կատարվում է, օրինաչափ է։ Եթե Փաշինյանը կարող է լինել վարչապետ, նրա թիմի անդամները՝ պատգամավոր, նախարար, սուպերքաղաքականցված եւ ամենեւին էլ ոչ սուպերկարողություններ փաստաբանն էլ կարող է աշխատել Բարձր դատարանում։

Ընդ որում՝ իշխանության որակին եւ ճաշակին չեն զիջում նաեւ նրանց կադրերը։ Նախագահ Վահագն Խաչատուրյանն էլ ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրելու է իր իրավաբանական վարչության պետին՝ Հովակիմ Հովակիմյանին։ Ճիշտ է, վարչության պետի կենսագրությունը նախագահական կայքում չկար, բայց լավատեղյակները պնդում են, որ բարձր մասնագիտական որակներով հպարտանալու առիթներ չկան, դատական դեպարտամենտի մի շարքային ծառայող է եղել։ Ահա թե ինչպես կարելի է Բարձր դատարանի հեղինակությունը հավասարեցնել զրոյի՝ այնտեղ գործուղելով շրիշակի մակարդակի անդամների։

Ի դեպ, լավատեղյակները պնդում են, որ իշխանությունը չի բավարարվելու այսքանով։ ՍԴ անդամ Արայիկ Թունյանը վաղաժամ թոշակի է գնալու, եւ նրա փոխարեն ՍԴ կգործուղեն իշխանության ճաշակով հերթական «մասնագիտական բարձր որակներ ունեցողին»։ Թունյանը 2014 թվականի հունիսի 9-ին է դարձել ՍԴ անդամ եւ դեռ 4 տարի էլ ունի պաշտոնավարելու, բայց հնարավոր է՝ վաղաժամ հեռանա։

Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանի դատավորներին ընտրում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն 3/5-րդով, տասներկու տարի ժամկետով և փակ, գաղտնի քվեարկությամբ։ Սահմանադրական դատարանը կազմված է ինը դատավորից, որոնցից երեքն ընտրվում են դատավորների ընդհանուր ժողովի, երեքը՝ կառավարության, երեքը՝ նախագահի առաջարկությամբ: Գործող դատավորներ Արևիկ Պետրոսյանի և Աշոտ Խաչատրյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է այս տարվա դեկտեմբերին, այդ իսկ պատճառով կառավարությունն ու նախագահականը նոր թեկնածուներ են առաջադրել։

Ամենից շատ դիտված

19:33 «Դոկտոր Ավոյան»-ում բուժառուի ատամնաշարը սխալ են բուժել և լնդերը վնասել են
22:00 8 անշարժ գույք, մեքենա, 10 մլն-անոց գնում, խոշոր նվիրատվություններ, 60․9 մլն եկամուտ․ «կոկորդիլոսագետ» Գարիկ Սարգսյանի ունեցվածքը
23:46 Սա Կիրանցի հայտնի պատն է, որից այն կողմ Ադրբեջանն է, այն արդեն ճաքել է․ Մեսրոպ Առաքելյան
19:21 44-օրյայի հերոսի հայրը՝ Գարիկ Գալեյանը, այժմ ապօրինի անազատության մեջ է
19:00 ՔՊ-ական պատգամավորը մանիպուլացնում է․ ինչ է պատասխանել Քոչարյանը Էրդողանին
19:17 «Յան տվեք ինձնից»․ Սամվել Ալեքսանյանը՝ լրագրողին
08:30 Ինչ է սպասվում հազարավոր դիմորդներին․ ԿԳՄՍՆ-ի խայտառակությունը․ Հրապարակ
18:13 Բաքվում ֆիլմաշար են սկսել, որտեղ ՀՀ տարածքը ներկայացվում է որպես «Արևմտյան Ադրբեջան»
22:51 Անփող ուզում չենք, գոնե քիչ էժան պարարտանյութ, սերմացու ու վառելիք տան. օձունցի հողագործ
22:30 Ասել են` կիսվեք, չեն կիսվել, խլում են. հարցում` սուրճի կետերի փակման մասին