Ավելին Արտաքին 4 տարի առաջ - 23:28 01-07-2022

Չնայած պատժամիջոցներին՝ Google-ը շարունակել է օգտատերերի տվյալները փոխանցել «Սբերբանկի» կողմից վերահսկվող ընկերությանը

«Սբերբանկի» դեմ պատժամիջոցների սահմանումից հետո մի քանի ամիս Google-ը շարունակել է աշխատել բանկին պատկանող RuTarget գովազդային ընկերության հետ և թույլ տվել հավաքել օգտատերերի տվյալները։ Այս մասին հայտնում է ProPublica ոչ առևտրային կազմակերպությունը, որը մասնագիտացած է իշխանության չարաշահումների հետաքննության մեջ։

Ըստ քննիչների՝ Google-ը շարունակել է տվյալներ փոխանցել RuTarget-ին առնվազն մինչև հունիսի 23-ը։ Ընդհանուր առմամբ, պատերազմի սկզբից ի վեր ամերիկյան ընկերության կողմից Ռուսաստան տեղեկության փոխանցման շուրջ 700 դեպք է գրանցվել, այդ թվում՝ Ուկրաինայից օգտատերերի տվյալները, այս ամենը հաշվարկել է թվային գովազդը վերլուծող Adalytic ընկերությունը։

Հաղորդված տվյալները կարող են ներառել բջջային հեռախոսի եզակի նույնացուցիչներ, IP- հասցեներ, գտնվելու վայրի մասին տեղեկություններ, հետաքրքրությունների և առցանց գործունեության մասին տեղեկություններ, ասել են լրագրողները։ Փորձագետների կարծիքով, այս տեղեկությունը կարող է օգտագործվել ռուսական ռազմական և հետախուզական գերատեսչությունների կողմից՝ մարդկանց հետևելու կամ հետաքրքրություն ներկայացնող օբյեկտները թիրախավորելու համար։

Ամենից շատ դիտված

13:11 Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում․ հորատող տեխնիկայի մետաղական կառուցատարրի արանքում հայտնված 38-ամյա տղամարդը մահացել է
23:29 Երևանը արտերկրում ընտրողների ակտիվությամբ առաջատարներից է․ Զախարովա
22:24 Կրասնոդարի ընտրատեղամասում լցոնում է իրականացվում
17:24 Շատ լավ եմ, երջանիկ եմ, որ ԱԺ-ում չեմ. Քրիստինե Վարդանյանն ու Աննա Գրիգորյանը տեսակցել են Արեգնազ Մանուկյանին
09:30 ՔՊ-ական խառնաշփոթ. անհատ ձեռնարկատեր, դպրոցի փոխտնօրեն, դաշնամուրի ուսուցչուհի
11:39 Ծառուկյանը Ռուֆիին հաղթելուց հետո մարտահրավեր է նետել Մարկ Ցուկերբերգին
12:06 Ամենամասշտաբային հարձակումը Մոսկվայի վրա. խոցվել է ավելի քան 1600 ԱԹՍ
15:05 Ուկրաինային ևս 40 օր է պետք Ռուսաստանին ջախջախելnւ համար․ Զելենսկի
09:24 Արման Ծառուկյանը նոկաուտով հաղթել է բրազիլացի Մաուրիսիո Ռուֆիին
13:58 2001 թ. Թուրքիայի ԳՇ-ն Հայաստանի դեմ հարձակողական գործողության պլան էր մշակել. քաղաքագետ

Ձեզ գուցե հետաքրքրի