Արտաքին 4 տարի առաջ - 09:24 01-07-2022

Իրանը պատրաստ է օգնել Ուկրաինային հացահատիկի արտահանման հարցում

Այս մասին այսօր Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։

«Ուկրաինայի և Իրանի հարաբերությունները միշտ հիմնված են եղել բարեկամության, հարգանքի, փոխշահավետության և համագործակցության վրա»,- Իրանի ԱԳՆ ղեկավարի խոսքը մեջբերում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Նա ասել է, որ երկիրը պատրաստ է մասնակցել համաձայնագրին, որը ստեղծվելու է «Սև ծովում միջանցքով հացահատիկի տեղափոխման համար»։

Ուկրաինական հացահատիկի արտահանումը այս պատերազմի գլխավոր խնդիրներից մեկն է ողջ աշխարհի համար։ Փաստն այն է, որ աշխարհի շատ երկրներ կախված են դրանից, այդ թվում՝ աղքատ պետությունները, որոնք չեն կարող իրենց թույլ տալ սննդի մատակարարման ընդհատումներ։

Առայժմ երկրների միջև հացահատիկի շուրջ որևէ պայմանավորվածություն չկա։ Ուկրաինան մեղադրում է Ռուսաստանին հացահատիկի գողության մեջ։ Ռուսաստանն ասում է, որ Ուկրաինան ինքն է արգելափակում մատակարարումները։

Ամենից շատ դիտված

13:11 Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում․ հորատող տեխնիկայի մետաղական կառուցատարրի արանքում հայտնված 38-ամյա տղամարդը մահացել է
23:29 Երևանը արտերկրում ընտրողների ակտիվությամբ առաջատարներից է․ Զախարովա
22:24 Կրասնոդարի ընտրատեղամասում լցոնում է իրականացվում
17:24 Շատ լավ եմ, երջանիկ եմ, որ ԱԺ-ում չեմ. Քրիստինե Վարդանյանն ու Աննա Գրիգորյանը տեսակցել են Արեգնազ Մանուկյանին
09:30 ՔՊ-ական խառնաշփոթ. անհատ ձեռնարկատեր, դպրոցի փոխտնօրեն, դաշնամուրի ուսուցչուհի
11:39 Ծառուկյանը Ռուֆիին հաղթելուց հետո մարտահրավեր է նետել Մարկ Ցուկերբերգին
12:06 Ամենամասշտաբային հարձակումը Մոսկվայի վրա. խոցվել է ավելի քան 1600 ԱԹՍ
15:05 Ուկրաինային ևս 40 օր է պետք Ռուսաստանին ջախջախելnւ համար․ Զելենսկի
13:58 2001 թ. Թուրքիայի ԳՇ-ն Հայաստանի դեմ հարձակողական գործողության պլան էր մշակել. քաղաքագետ
21:07 Իրանը ռազմական ստորաբաժանումներ է տեղակայել սահմանի երկայնքով