Ներքին 57 րոպե առաջ - 09:12 21-09-2026

Թույլ չտա՛նք, որ զանազան մանիպուլյացիաներով արժեզրկեն մեր անցյալի հաղթանակները, խեղաթյուրեն մեր ազգային նկարագիրն ու մտածելակերպը. Սերժ Սարգսյանի ուղերձը

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Անկախության տոնի առթիվ

Անկախությունը նախևառաջ մտածելակերպ է, որը պայքարով դառնում է հայրենատեր քաղաքացու կենսակերպ:

Ազգային արժեքների վրա հիմնված ազատ և ինքնիշխան պետությունն է մեր ինքնության պահպանման գրավականը:

Եթե մտածում ես այլ կերպ, անկախությունը քոնը չէ:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Թույլ չտա՛նք, որ զանազան մանիպուլյացիաներով արժեզրկեն մեր անցյալի հաղթանակները, խեղաթյուրեն մեր ազգային նկարագիրն ու մտածելակերպը։

Դաստիարակենք ազգային արժեհամակարգով և իղձերով առաջնորդվող քաղաքացիներ, որոնք կգիտակցեն Անկախության իրական արժեքն ու այն պաշտպանելու պատասխանատվությունը։

Եվ միշտ արժանի լինենք այն քաջորդիների հիշատակին, ովքեր իրենց կյանքը նվիրաբերեցին հանուն անկախ Հայաստանի և Արցախի։

Փա՛ռք և խոնարհո՛ւմ նրանց հիշատակին։

Աստված պահապա՛ն Հայաստանին և հայ ժողովրդին։

Շնորհավո՛ր Անկախության օրը։

Ամենից շատ դիտված

13:11 Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում․ հորատող տեխնիկայի մետաղական կառուցատարրի արանքում հայտնված 38-ամյա տղամարդը մահացել է
23:29 Երևանը արտերկրում ընտրողների ակտիվությամբ առաջատարներից է․ Զախարովա
22:24 Կրասնոդարի ընտրատեղամասում լցոնում է իրականացվում
17:24 Շատ լավ եմ, երջանիկ եմ, որ ԱԺ-ում չեմ. Քրիստինե Վարդանյանն ու Աննա Գրիգորյանը տեսակցել են Արեգնազ Մանուկյանին
11:39 Ծառուկյանը Ռուֆիին հաղթելուց հետո մարտահրավեր է նետել Մարկ Ցուկերբերգին
12:06 Ամենամասշտաբային հարձակումը Մոսկվայի վրա. խոցվել է ավելի քան 1600 ԱԹՍ
15:05 Ուկրաինային ևս 40 օր է պետք Ռուսաստանին ջախջախելnւ համար․ Զելենսկի
13:58 2001 թ. Թուրքիայի ԳՇ-ն Հայաստանի դեմ հարձակողական գործողության պլան էր մշակել. քաղաքագետ
21:07 Իրանը ռազմական ստորաբաժանումներ է տեղակայել սահմանի երկայնքով
16:51 Ավելի լավ վերադարձ պարզապես անհնար էր հորինել. Ուայթը՝ Ծառուկյանի մասին