Սպորտ 4 տարի առաջ - 23:14 29-06-2022

Բասկետբոլի Հայաստանի հավաքականը ջախջախեց Ջիբրալթարի ընտրանուն

Մալթայում ընթանում է բասկետբոլի փոքր երկրների Եվրոպայի առաջնությունը։

Մրցումային 2-րդ օրը պայքարը սկսել է Հայաստանի ազգային հավաքականը։ Ռեքս Քալամյանի գլխավորած Հայաստանի բասկետբոլի հավաքականը 100:63 հաշվով գերվստահ հաղթանակ է տարել Ջիբրալթարի ընտրանու նկատմամբ։

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել Անդրե Սպայթ Մկրտչյանը: Նա վաստակել է 30 միավոր, 2 անգամ տիրել օղակից անդրադարձող գնդակին և կատարել 5 արդյունավետ փոխանցում:

Հայաստանի բասկետբոլային գլխավոր թիմը հաջորդ հանդիպումն անցկացնելու է հունիսի 30-ին՝ մրցելով Սան Մարինոյի հավաքականի հետ։

Մյուս խմբում Ադրբեջանի հավաքականը 2-րդ պարտությունն է կրել՝ 69։72 հաշվով զիջելով Անդորրայի հավաքականին. ուստի փլեյ-օֆֆում Հայաստան - Ադրբեջան դիմակայություն չի լինի։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով