Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 12:07 29-06-2022

Շոտլանդիայում առաջարկել են անկախության նոր հանրաքվե անցկացնել 2023-ի հոկտեմբերին՝ նույնիսկ առանց Մեծ Բրիտանիայի համաձայնության

Շոտլանդիայի առաջին նախարար Նիկոլա Սթերջենն առաջարկել է Մեծ Բրիտանիայից երկրի անկախության հարցով երկրորդ հանրաքվեն անցկացնել 2023 թվականի հոկտեմբերի 19-ին։ Նա խոստացել է ապահովել բոլոր անհրաժեշտ իրավական քայլերի ընդունումը, որպեսզի քվեարկությունը տեղի ունենա նույնիսկ բրիտանական կառավարության կողմից այն արգելափակելու փորձի դեպքում:

Հանրաքվեում նախատեսվում է դնել նույն հարցը, ինչ որ 2014թ.-ին՝ «Արդյո՞ք Շոտլանդիան պետք է անկախ երկիր լինի»։

Սթերջենի խոսքով, նա գրել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին՝ խնդրելով, որ Շոտլանդիայի խորհրդարանին խորհրդատվական հանրաքվե անցկացնելու լիազորություն տրվի։ Առաջին նախարարը նախապես դիմել է Շոտլանդիայի գլխավոր լորդ-փաստաբան Դորոթի Բեյնին՝ մերժման դեպքում Գերագույն դատարան դիմելու հարցը քննարկելու համար:

Դորոթի Բեյնն արդեն տվել է իր համաձայնությունը և մտադիր է վիճարկել կանոնը, որի համաձայն հանրաքվե անցկացնելու համար պահանջում է վարչապետի համաձայնությունը։

Եթե ​​դատարանը անցնի բրիտանական կառավարության կողմը, ապա, ինչպես հայտարարել է Նիկոլա Սթերջենը, Շոտլանդիայի անկախ կուսակցությունը կմասնակցի Մեծ Բրիտանիայի հաջորդ համընդհանուր ընտրություններին, որն ինքնին դե ֆակտո հանրաքվե կդառնա։

«Այն, ինչ ես չեմ ուզում անել և երբեք չեմ անի, դա շոտլանդական ժողովրդավարությունը Բորիս Ջոնսոնի կամ որևէ այլ վարչապետի ձեռքին պատանդ թողնելն է», - ասել է Նիկոլա Սթերջենը:

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին
14:05 Զելենսկին հայտնել է, թե Ուկրաինայի տարածքի քանի տոկոսն են զբաղեցնում ռուսական ուժերը
23:12 Ավտոբուսում կնոջ նկատմամբ բռնnւթյուն կիրառած տղամարդու նկատմամբ կիրառվել են վարչական հսկողություն և բացակայելու արգելք
09:40 23 տարեկան բաժնետիրոջը քննադատում են, 17 տարեկանին` ոչ