ՍԴ-ն վերջնական գրավելու օպերացիայի հաջորդ սերիան․ ովքեր են թեկնածուները, ՔՊ-ն своих не бросаeт
copy image url

ՍԴ-ն վերջնական գրավելու օպերացիայի հաջորդ սերիան․ ովքեր են թեկնածուները, ՔՊ-ն своих не бросаeт

Միտք Ներքին 2 տարի առաջ - 11:00 29-06-2022
Այս օրերին իշխանությունը «աշխատում է» նոն-ստոպ ռեժիմով՝ երկրում մնացած վերջին հատուկենտ ինստիտուտները իրենով անելու, յուրայիններին գործուղելու հարցերը կազմակերպելու համար։

Սկզբից իշխանության երազանքը «դատարանները վերցնելն էր», բայց ինչպես ասում են, ախորժակը ուտելիս է բացվում։ Վերցրին դատարանները, այսօր արդարադատություն իրականացնող շատ քիչ դատավորներ են մնացել, ԲԴԽ-ն «գրավեցին» սկզբից Ջհանգիրյանով, հիմա արդեն Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար Սասուն Խաչատրյանի եղբորով․ Դավիթ Խաչատուրյանին են ցանկանում դարձնել ԲԴԽ նախագահ։ Գլխավոր դատախազի պաշտոնում կընտրեն Փաշինյանի օգնականին՝ Աննա Վարդապետյանին, ՀՌՀ-ի դեպքում իշխանությունը գոհ է Տիգրան Հակոբյանից, նա կընտրվի, դե իսկ ԿԸՀ կգործուղեն հայտնի «անդիպլոմ» իրավաբան Վահագն Հովակիմյանին։

Բայց իշխանության՝ պետական ինստիտուտները պաշարելը այսքանով չի ավարտվելու։ Բանն այն է, որ Սահմանադրական դատարանի դատավորներ Աշոտ Խաչատրյանը եւ Արեւիկ Պետրոսյանը դեկտեմբերին անցնում են կենսաթոշակի, լրացել է ՍԴ-ում նրանց պաշտոնավարման 12 տարին։ Եւ իշխանությունը օր առաջ ձեռնամուխ է եղել նրանց փոխարինողներ գտնելու հարցով։ Իշխանության «սրտի» թեկնածուներից մեկը ՍԴ դատավորի պաշտոնում Արտակ Զեյնալյանն է, ում թեկնածությունը ներկայացված էր ԱԺ Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավոր ընտրվելու համար։ Խնդիրն այն է, որ Վճռաբեկ դատարանի դատավոր ընտրելիս խորհրդարանին պետք է ներկայացվի երեք թեկնածու, որոնցից օրենսդիրները ընտրում են մեկին։ Զեյնալյանի թեկնածությունը ներկայացվեց օրենքի տառը ձեւականորեն պահելու համար, բայց նա հայտարարեց, որ իրեն չընտրեն, քանի որ իրեն տեսնում է ՍԴ-ում։ Պարզ է, չէ՞, որ ԱԺ ամբիոնի մոտ Զեյնալյանը չմտափոխվեց, հետեւաբար հարց է առաջանում՝ ինչու եկավ խորհրդարան, մասնակցեց իշխանության ձեւական խաղին եւ իրական ընտրության հնարավորություն չեղավ, ըստ էության՝ դատավորները ոչ թե ընտրվեցին, այլ նշանակվեցին՝ ապալեգիտիմացնելով խորհրդարանական կառավարման եւ հսկողության էությունը։

Oragir.news-ի տեղեկություններով՝ ՍԴ դատավորի մյուս թեկնածուն գլխավոր դատախազի պաշտոնին սեպտեմբերին հրաժեշտ տվող Արթուր Դավթյանն է։ Դե կասկածից վեր է, որ նա այս ընթացքում լավագույնս սպասարկել է իշխող քաղաքական մեծամասնության շահերը, ինչպես ասում են, своих не бросают։ Երկուսին էլ պետք է պարգեւատրեին, կպարգեւատրեն՝ 12 տարով ՍԴ գործուղելով, որպեսզի իշխանության կողմից ընդունված օրենքները առհասարակ սահմանադրականության հետ խնդիրներ չունենան։

Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանը գրավելու օպերացիայի շրջանակներում իշխող քաղաքական մեծամասնությունը սահմանադրական փոփոխություն արեց եւ դադարեցրեց 12 տարի եւ ավելի պաշտոնավարած դատավորների լիազորությունները, ՍԴ անդամներ Ալվինա Գյուլումյանին, Ֆելիքս Թոխյանին եւ Հրանտ Նազարյանին հարկադրված ուղարկեցին կենսաթոշակի, իսկ Հրայր Թովմասյանին զրկեցին նախագահի պաշտոնից՝ թողնելով շարքային անդամ։

Ամենից շատ դիտված

19:33 «Դոկտոր Ավոյան»-ում բուժառուի ատամնաշարը սխալ են բուժել և լնդերը վնասել են
22:00 8 անշարժ գույք, մեքենա, 10 մլն-անոց գնում, խոշոր նվիրատվություններ, 60․9 մլն եկամուտ․ «կոկորդիլոսագետ» Գարիկ Սարգսյանի ունեցվածքը
23:46 Սա Կիրանցի հայտնի պատն է, որից այն կողմ Ադրբեջանն է, այն արդեն ճաքել է․ Մեսրոպ Առաքելյան
19:21 44-օրյայի հերոսի հայրը՝ Գարիկ Գալեյանը, այժմ ապօրինի անազատության մեջ է
19:00 ՔՊ-ական պատգամավորը մանիպուլացնում է․ ինչ է պատասխանել Քոչարյանը Էրդողանին
19:17 «Յան տվեք ինձնից»․ Սամվել Ալեքսանյանը՝ լրագրողին
08:30 Ինչ է սպասվում հազարավոր դիմորդներին․ ԿԳՄՍՆ-ի խայտառակությունը․ Հրապարակ
18:13 Բաքվում ֆիլմաշար են սկսել, որտեղ ՀՀ տարածքը ներկայացվում է որպես «Արևմտյան Ադրբեջան»
22:51 Անփող ուզում չենք, գոնե քիչ էժան պարարտանյութ, սերմացու ու վառելիք տան. օձունցի հողագործ
22:30 Ասել են` կիսվեք, չեն կիսվել, խլում են. հարցում` սուրճի կետերի փակման մասին