Միտք Ներքին 4 տարի առաջ - 11:00 28-06-2022

Եղբորդ և տղայիդ մասին խոսելուց առաջ խոսիր այն ապոկալիպսիսից, որ բերել ես մեր գլխին

Վարչապետի աթոռին հարմար նստած անձը նույն հարմարավետությամբ էլ պատասխանում է հարցերին՝ ամեն բան հարմարեցնելով իր հարմարությանը: Այս անհեթեթ թվացող նախադասությունն ամենահարմարն է իրեն և իր իրողությունը բնորոշելու համար: Իսկ ավելի դիպուկ բնորոշելու փնտրտուքով դիմենք դասականի օգնությանը. «Ծաղկափոշու մեջ թաթախված գունավոր բզեզին մանուշակը ճոճք է թվում, աշխարհը՝ ծիրանագույն բուրաստան»։ Հարմարավետ է, որովհետև այդ ճոճքը օրորողներ կան և այդ ճոճքից օրորվողներ: Ուրեմն և՛ հարմար է, և՛ հարմարավետ:

Սույն անձը, որ վարչապետի աթոռին է նստած, ասում է, որ իր տղան բանվոր է աշխատում բրուտի մոտ և գրանցված չէ, որ ստվերային են աշխատեցնում, չեն վճարում: Ասում է, որ ուզում է պարզել, թե ով է վարչապետի տղային շահագործում, այդ կարգի անօրինականություն թույլ տալիս: Եթե անկեղծորեն խոստովանեմ, մի պահ խանդ զգացի, որ պոետիս երևակայությունը, որքան էլ տիեզերական միգամածություններում թափառեր, նման ելակետի չէր հասնի: Բայց նույն պոետական զգացողությամբ ժամանակների հեռավորությունից նկատեցի, որ դեմագոգն էլ էն աշխարհում է զարմանալիորեն անհանգիստ, թե այս տղան այդ ինչ հնարի է հասել, որին ինքը հասու չի եղել: Ինչպես ասում են, ի՜նչ յուղել է յուղում էս ժողովրդի ականջներն ու գլուխը և, ցավոք, ինչքան ցածր ու նվաստ, ինչքան էժան: Մարդ ուզում է էդ յուղած գլուխն առնել ու փախնել էս աշխարհից:

Պատկերացնո՞ւմ եք՝ վարչապետի տղային բանվոր են աշխատեցնում՝ ստվերային, չգրանցված, ու չեն վճարում: Մեկը չկա՝ ասի՝ էս չի՞ քո սարքած երկիրը: Երկի՞ր է, թե՞ բարդակ, թե՞ հանցանքի որջ:

Ասում է, որ եղբայրը միանգամից չորս ընկերության տնօրեն չէ, ընդամենը մեկի տնօրենն է: Բայց պարզաբանում է, որ այդ մեկի մեջ մի քանիսն են, և ինչու է այդպես: Որ դրանք Սերժի եղբորից խլված ընկերություններ չեն, հետն էլ մեղադրում է, որ նախկինում ամեն ինչ էր Սերժին ու եղբորը պատկանում: Կարճ ասած՝ ո՛չ ես, ո՛չ էլ դուք տրամադրություն չունենք այդ ամենը վերհիշելու: Միայն նշենք, տղա՛, եղբորդ և տղայիդ մասին խոսելուց առաջ՝ խոսիր այն ապոկալիպսիսից, որ բերել ես մեր գլխին: Դո՛ւ ես բերել, ուրիշ ոչ ոք:

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան