Ներքին 4 տարի առաջ - 22:07 27-06-2022

Ես չեմ պատրաստվում Ալիևի ցանկությունները կատարել․ Աղավնոյի գյուղապետ

«Վարչապետն ի՞նչ է ասել, նոր հայտարարությո՞ւն է արել»։ Այս մասին Օragir.news-ի հետ զրույցում ասաց Աղավնոյի համայնքապետ Անդրանիկ Չավուշյանը՝ պատասխանելով Փաշինյանի՝ ասուլիսի ժամանակ արված այն հայտարարությանը, որ այն համայնքները, որոնք չեն գտնվում նախկին ԼՂ ինքնավար մարզի տարածքում, պետք է հանձնվեն Ադրբեջանին։

«Բայց ի՞նչ նկատի ունի, ես չեմ լսել իր զրույցը։ Լավ, այսինքն՝ Հայաստանի կողմը՝ Կոռնիձորից մինչև կառուցված կամուրջի 6․5 կիլոմետրը, անցնելու է աշխատանքի, այդպես հասկանանք, դե մտահոգիչ է, եթե այդպես է»,- ասաց Չավուշյանը։

Իսկ մեր այն հարցին, թե ինչպիսին է գյուղի տրամադրությունը, հոգեբանորեն արդյոք պատրաստել էին գյուղը լքելուն, Չավուշյանն ասաց. «Մենք միայն լավին էինք տրամադրում, մենք իրավունք էլ չունեինք, ի՞նչ անեինք։ Ես չեմ նայել, չգիտեմ՝ ինչ է հայտարարել»,- ասաց համայնքապետը։

Հետաքրքրվեցինք, թե պաշտոնական մակարդակով նման առաջարկներ, հրահանգներ արե՞լ էին գյուղը դատարկելու մասին։ Չավուշյանն ասաց. «Չէ, երբևէ նման հիասթափեցնող առաջարկ չի եղել, ես էլ չեմ պատրաստվում Ալիևի ցանկությունները կատարել։ Ես չեմ ուզում իմ գյուղը, իմ տունը տամ»։

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանն այսօրվա իր ասուլիսում նշել է, որ երթուղու փոփոխության դեպքում այն տարածքները, որոնք չեն գտնվում նախկին ԼՂԻՄ տարածքում, անցնելու են Ադրբեջանի վերահսկողության տակ։ Նա մասնավորապես նշել է․ «Լաչինի բնակիչների հարցերը Կառավարությունը լուծում է, բնակիչները բնականաբար պետք է ապահովվեն բնակարաններով։ Ըստ էության՝ Լաչինում այսօր ընտանիքներ չեն բնակվում, իսկ Աղավնո գյուղի բնակիչների խնդիրները Արցախի կառավարության միջոցներով կլուծվեն, Սուսի մասին այս պահին հստակ ոչինչ չեմ կարող ասել։ Խնդիրն այն է, թե այդ տարածքները ԼՂԻՄ սահմաններից նե՞րս, թե՞ դուրս են գտնվում։ Համենայն դեպս, երբ այս հարցը քննարկել ենք Արցախի իշխանությունների հետ, Սուս գյուղի անունը չի քննարկվել»։

Հիշեցնենք, որ շաբաթ օրը մի շարք խմբագիրներ հանդես եկան հայտարարությամբ՝ հրաժարվելով հարց ուղարկել և լուսաբանել Նիկոլ Փաշինյանի ասուլիսը։ Oragir.news-ը ևս միացել է այդ հայտարարությանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում