Ուղիղ եթեր
Միտք Ներքին 4 տարի առաջ - 15:13 27-06-2022

Գյուղացին ու գործարարը նորից մնացին անտեր վիճակում

Լարսը նորից փակվել է, ասում են՝ տասը օրով։ Պատճառը ճանապարհի փլուզումն է, որն անանցանելի է դարձրել առանց այդ էլ դժվարանցանելի այդ հատվածը։ Այսինքն՝ իբր շատ լավ վիճակում էր, հիմա էլ՝ ամբողջությամբ է փակվել։

Ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից սկսած՝ Լարսում բեռնատարների հոսքերը կտրուկ ավելացան, ու այսօր այդ տարածքում հազարավոր բեռնատարների կուտակումներ են։ Միայն մարդատար մեքենաներն էին կարողանում հնարավորինս արագ անցնել։ Հիմա նրանք էլ չեն կարող։ Բայց խնդիրը մարդատար մեքենաներն ու ուղևորսահոսքը չեն, այլ բեռնափոխադրումների հարցն է, որ էլ ավելի սրվեց այս սեզոնին։

Հազիվ էին կարողացել մերոնք վրացիների հետ լեզու գտնել, որ արագ փչացող ապրանքներ, դրանց թվում՝ ծիրան տեղափոխող հայկական բեռնատարներն արագ անցնեն Վրաստանի տարածքով ու մոտենան սահմանին, հիմա էլ ճանապարհի պատճառով ամբողջությամբ փակվեց։ Իսկ կառավարությունը դարձյալ ոչինչ չի ձեռնարկում գյուղացուն, տնտեսվարողին օժանդակելու համար։ Ծիրան արտահանողները կանգնել են փաստի առաջ․ չեն կարող բերքը օրերով պահել, որոշ դեպքերում փոխանցումներն արդեն արվել են, պետք է ապրանք ուղարկեն ու չեն կարողանում։ Իսկ այլընտրանքային ճանապարհ գոյություն չունի։ Թեև մի երկրում, որտեղ փակել են գյուղատնտեսության ու տրանսպորտի նախարարությունները, ո՞վ պետք է տրանսպորտի ու գյուղատնտեսության կամ լոգիստների ու գյուղատնտեսների հարցերը լուծի։

Երբ նախկինների օրոք այդ հարցերով զբաղվող նախարարություններ կային, դա պատահական չէր․ նրա համար էր արված, որ այսպիսի իրավիճակներում գոնե դիմելու, մունանթ գալու տեղ ունենային։ Հիմա դրանից էլ են զրկել մեզ։ Մենք ամբողջովին մնացել ենք անտեր վիճակում և փաստացի շրջափակման մեջ ենք հիմա։ Թուրքիայով ու Ադրբեջանով սահմանը փակ է, չենք կարող անցնել, և ցամաքով արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհն էլ անորոշ ժամանակով փակվել է։ Ու որ, Աստված մի արասցե, պատերազմ սկսվի, մենք ուղղակի կհայտնվենք տոտալ շրջափակման մեջ։ Իսկ հայրենի կառավարությունը շարունակում է գործարարների ականջներից լապշա կախել, իբրև թե ամեն ինչ անում են, որ օգնեն գործարարին, նաև գյուղացուն ու գյուղատնտեսին։

Ամենից շատ դիտված

12:58 Ձեր հոր ուղիղ հրահանգով է իմ հայրը ձերբակալվել․ Ռուբինյանը՝ Լևոն Քոչարյանին
17:57 Ողբերգական դեպք՝ Երևանում․ Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է 53-ամյա դաշնակահար կնոջ մարմինը
21:45 Արթիկի ավագանու ՔՊ-ական անդամը շահել է համայնքի 173 միլիոն դրամի արժողությամբ տենդերը
19:44 Քաղաքը դարձել է վտանգավոր․ Վիկտոր Մնացականյանը` փողոցային պայթյունի մասին
18:28 «Առինջ Մոլ» առևտրի կենտրոնի մոտ բախվել են «Mercedes CLA»-ը, «Mercedes B»-ն և «Nissan Teana»-ն
19:27 Տոկով ձուկ մի՛ բռնեք, Էս ի՞նչ ա կատարվում, ամբողջ գետի ափը սատկած ձուկ ա. ահազանգ
23:05 Ժողովրդից թալանվածի վերադարձը պետությանը՝ բարեհունչ, սակայն փուչ լոկ կարգախոս է․ Արման Մելիքյան
11:26 Իմ երկուամյա տղան պատերազմ չի տեսել․ ես անելու եմ ամեն ինչ, որ բոլորիս երեխաները չտեսնեն պատերազմ
22:30 Ոչնչացված պետականության «փակ համակարգերը․ Հայկ Դեմոյան
09:03 ԵԱՏՄ-ում ունենալ 2 առանցքային նախարար և շուկաներ որոնել այլ մայրցամաքներում