Ներքին 4 տարի առաջ - 13:24 27-06-2022

Լարսը փակ է, օգնե՛ք գյուղացիներին, ծիրան գնեք․ ֆլեշմոբ Ֆեյսբուքում

Ֆեյսբուքում նոր ֆլեշմոբ-ակցիա է սկսվել։ Քաղաքացիները կոչ են անում գոնե 1000 դրամի ծիրան գնել գյուղացիներից, քանի որ Լարսի ճանապարհը փակ է, այսինքն՝ բերքը արտահանել այս պահին հնարավոր չէ, և այն փչանում է, գյուղացին վնասներ է կրում։ Նշենք, որ ըստ տեղեկությունների՝ Լարսը դեռ ամենքիչը 10 օր փակ է լինելու։

Այս առիթով հաղորդավար Էրիկ Անթառանյանը գրել է․ «Լարսը փակ է, ծիրանը փչանում է, գյուղացին էլի վարկերի տակ ճռռալու է։ Տեղեկություն կա, որ 10 օր փակ է լինելու։ Իսկ ծիրանի սեզոնը շատ կարճ է, ամբողջ բերքը կորելու է։ Հարութը կարևոր նախաձեռնությամբ է հանդես եկել։

Եթե ամեն մեկս այս սեզոնի ընթացքում ընդամենը 6 կգ ծիրան գնենք, ապա զգալի օգնած կլինենք գյուղացիներին։ Խանութներում այն մինչև 300 դրամ է, շուկաներում` 150֊250։ Եկեք օգնենք գյուղացուն, մենք իրանց պահածն ենք։ Սա էլ Գյուղնախարարության չեղարկման հետևանքները։ Մեզ օր առաջ անհրաժեշտ է առնաձին գերատեսչություն»,- գրել է Անթառանյանը։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին