Ներքին 4 տարի առաջ - 14:35 26-06-2022

23-ամյա երիտասարդը Հայոց ցեղասպանության թանգարանից իրեն ցած է նետել. shamshyan.com


Այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում, որի մասին տեղեկացնում է shamshyan.com-ը։ Ժամը 11:00-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Հայոց ցեղասպանբության թանգարանի մոտ դի կա:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Մելոյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Ալիկ Գրիգոյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ:

Պարեկները սահմանազատել են տարածքը՝ մինչև ժամանի դատաբժիշկն ու դիատարը: Մինչ տեղում աշխատում էր ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննական բաժանմունքի ավագ հետաքննիչ Թելման Մինասյանը, ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ մահացածը Կոտայքի մարզի բնակիչ, 23-ամյա Հայկ Մ.-ն էր, որը նշված տարածքի բարձրությունից ինքնասպանություն է գործել՝ ցած նետվելով:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ առավոտյան նրա մայրը դիմել է ոստիկանության Մալաթիայի բաժին և հայտնել, որ որդին հեռախոսով իր ազգականին հաղորդագրություն է ուղարկել, ապա ավտոմեքենայով եկել է նշված վայր, մեքենան կայանել, իսկ հետո իրեն ցած է նետել բարձրությունից: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հնարավոր է, հետաքննիչի կողմից նախապատրաստված նյութերը փոխանցվեն Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժին: Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:06 Գործադուլ են սկսել SPAYKA ընկերության բանվորները
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ