Մամուլ 3 տարի առաջ - 08:03 25-06-2022

Քաղաքական գործեր «կարողներին»՝ հավելավճար․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«ԱԱԾ-ում կա Սահմանադրական կարգի պահպանության եւ ահաբեկչության դեմ պայքարի դեպարտամենտ։ Այն համակարգում է «ՀՀ տարածքում կենսապահովման եւ կրիտիկական կարեւոր օբյեկտների հակաահաբեկչական պաշտպանության ապահովմանն ուղղված համալիր միջոցառումները»։ Իրականում՝ զբաղվում է ընդդիմադիր քաղաքական գործիչների դեմ քրեական գործերով, այսինքն՝ քաղաքական հետապնդումներով։


ԱԱԾ մեր աղբյուրներից տեղեկացանք, որ այս դեպարտամենտի աշխատակիցներին լրացուցիչ հավելավճարներ են տալիս՝ որպես փոխհատուցում «չարչարանքների» համար։ Միայն մայիսի 13-ի կառավարության նիստում գործադիրը որոշեց 333 միլիոն 600 հազար դրամ հատկացնել ԱԱԾ-ին՝ ներքին անվտանգությունն ուժեղացնելու նպատակով, ապա եւս 975 մլն 686 հազար դրամ հատկացվեց։ Հավելավճարները տալիս են պարգեւավճարների տեսքով։ Արդյունքում, այս դեպարտամենտի աշխատողները 100-300 հազար դրամ ավելի են ստանում, քան ԱԱԾ մյուս աշխատակիցները։ Այս գումարները տրամադրվում են ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից, որը հեղափոխությունից հետո բազմապատկվել է, երբ ուզում, ում ուզում՝ փող են հատկացնում, որը բյուջեով նախատեսված չէ։ Այսինքն՝ բյուջեի հաշվին հարստանում են ոչ միայն իշխանության առաջին էշելոնում գտնվողները, այլեւ նրանց անօրինական հրահանգները կատարողները»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

21:49 52 տարեկանում քաղցկեղից մահացել է գերությունից վերադարձած Կարլեն Ստեփանյանը
20:00 Լիպարիտ Դրմեյանի բազմավեկտոր ընտանիքը. ընդդիմության և իշխանության հատման կետը
18:00 Միլիոնների «շոու»-ի էֆեկտը. ինչպես է իշխանությունը 94 մլն դրամ քամուն տվել մեկ հանրահավաքի համար
19:07 Փաշինյանը աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին հրավիրում է ընդգրկվել ՀՀ Կառավարության կադրային բանկում
20:38 Կարեն Հովհաննիսյանը դստեր՝ Նանեի հետ նոր հուզիչ տեսանյութ է հրապարակել
16:41 ԱՄՆ-ն և Վենեսուելան համատեղ գործողությամբ չեզոքացրել են Նինյո Գերերոյին
16:06 Իրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հnւղարկավորությունը տեղի կունենա հուլիսի 9-ին
23:45 Հորդառատ անձրևներ՝ Մոսկվայում. ջրի տակ են մնացել փողոցներ, ստորգետնյա ավտոկայանատեղիներ և խանութներ
15:34 Պատերազմի ավարտը սպասվում է առաջիկա 24 ժամվա ընթացքում․ Շարիֆ
09:00 «Իվենտպրո», թե՞ «Վենտպրո»․ 10 մլն դրամ՝ անհայտ ՍՊԸ-ին. Ավինյանի նոր գործարքը