Ներքին 4 տարի առաջ - 19:21 24-06-2022

Մինսկում կայացել է Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի գլխավոր դատախազների եռակողմ հանդիպումը

Մինսկում կայացել է եռակողմ հանդիպում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի, ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի և ԱՀ գլխավոր դատախազ Քյամրան Ալիևի միջև:

Քննարկվել են երեք երկրների դատախազությունների իրավասությունների շրջանակում Արցախի դեմ սանձազերծված պատերազմի արդյունքում առաջացած և դեռևս առկա հումանիտար-իրավական հիմնահարցերի լուծման նոր հնարավորություններ գտնելու, 2021թ. ընթացքում նույն ձևաչափով երկու նախորդ հանդիպումների ընթացքում օրակարգային առանձին հարցերի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանն առնչվող խնդիրները:

Կողմերն ընդգծել են գլխավոր դատախազների եռակողմ ձևաչափի պահպանման կարևորությունը որպես տարածաշրջանում կայունության և օրինականության, լարվածության թուլացման և բնակչության առաջնային կենսական իրավունքների և անվտանգության ապահովման նպատակով իրավական ոլորտում շփումները շարունակելու գործուն հարթակ:

Այս առումով շեշտվել է հրադադարի հաստատման մասին 2020թ. նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության հումանիտար պահանջների ամբողջական կատարման ուղությամբ ՌԴ գլխավոր դատախազության և անձամբ ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի նախանձախնդիր և հետևողական ջանքերը:

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը նշել է, որ չնայած նախորդ եռակողմ հանդիպումների ընթացքում հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գոտում միջադեպերի, դրանց առթիվ իրականացվող քննությունների վերաբերյալ կողմերի միջև օպերատիվ տեղեկատվության միջնորդավորված փոխանակման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությանը՝ հրադադարի հանցավոր խախտումները շարունակվել են, որոնց արդյունքում եղել են մարդկային կորուստներ, խաղաղ բնակչության համար ստեղծվել են կենսական իրավունքների իրացման, անվտանգության նոր սպառնալիքներ:

Որպես ակնառու օրինակ՝ ՀՀ գլխավոր դատախազը վկայակոչել է Փառուխ բնակավայրի ուղղությամբ ադրբեջանական զինուժի իրականացրած գործողությունները, որոնց արդյունքում հայկական կողմից զոհվել է 3 և մարմնական վնասվածքներ ստացել 16 զինծառայող: Արթուր Դավթյանն ընդգծել է ինչպես Փառուխ գյուղում կատարված այդ գործողությունները, այնպես էլ հրադադարի կոպիտ խախտումների մյուս դեպքերը պատշաճ քննության առարկա դարձնելու անհրաժեշտությունը:

Այդ իրողությունները նաև փաստում են Արցախում տեղակայված ՌԴ դատախազության ներկայացուցիչների ռեսուրսի գգտագործմամբ տեղեկատվության օպերատիվ փոխանակման ձևաչափի արդյունավետությունը բարձրացնելու հրատապ անհրաժեշտությունը:

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը բարձրացրել է հատկապես 2020թ. նոյեմբերի 10-ի հրադադարի հաստատման եռակողմ հայտարարության 8-րդ կետի անկատար մնալու հանգամանքը: Նա նշել է, որ Ադրբեջանում անհիմն պահվող՝ ադրբեջանական կողմից հաստատված 38 պահվող անձանց շուտափույթ վերադարձը առանցքային նշանակություն ունի կողմերի միջև վստահության վերականգնման, տարածաշրջանում տևական խաղաղության հաստատման և անվտանգության երաշխիքների ձևավորման համար՝ հատուկ ընդգծելով եռակողմ հայտարարության հումանիտար պահանջները հայկական կողմից լիարժեք կատարված լինելու հանգամանքը:

Հանդիպման արդյունքում ձեռք է բերվել պայմանավորվածություն ռուսական կողմի միջնորդությամբ շարունակել բանակցությունները՝ հումանիտար խնդիրնեը սեղմ ժամկետներում և լիարժեք լուծելու նպատակով:

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին
11:19 Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
11:58 Վայոց ձորի մարզում 3 ամսական երեխա է մահացել
12:33 Աբովյանում հայտնի «Բենզինների խաչմերուկում» տեղի ունեցած վիճաբանության արդյունքում կա վիրավոր. որոնվում են 2 կասկածյալ անչափահաս տղաները
18:34 Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց

Ձեզ գուցե հետաքրքրի