Ներքին 4 տարի առաջ - 17:41 23-06-2022

Արմեն Բեգոյանը կրկին նախկին պաշտոնին է նշանակվել

Երևանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի նախկին տնօրեն Արմեն Բեգոյանը կրկին նշանակվել է նույն պաշտոնին։ Այս մասին նա գրառում է կատարել ֆեյսբուքի իր էջում․ «Սիրելի երևանցիներ, տեղեկացնում եմ, որ ստանձնել եմ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը: Մայրաքաղաքում կանաչապատ տարածքների պահպանումն ու ավելացումն առանցքային գերխնդիր է, ուստի կարևորում եմ այս ուղղությամբ նշաձողի բարձրացումը: Առաջիկա նպատակներից է աշխատանքի ծավալի ավելացումն ու տեսանելի փոփոխությունները կանաչապատման ոլորտում: Այս ամենի հիմքում բնապահպանական միջավայրի բարելավումն է, բնակիչների հարմարավետությունն ու մայրաքաղաքի գեղագիտական տեսքի ապահովումը: Կանաչ Երևան ունենալը նվիրական նպատակ է` իրագործումը ժամանակի հրամայական: Ի գործ»,- գրել է Բեգոյանը։

Հիշեցնենք՝ Բեգոյանը այս տարվա մարտի 18-ին նշանակվել էր Երևանի քաղաքապետարանի «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրեն, Բեգոյանը նշված ՀՈԱԿ-ը ղեկավարել էր 2019-2020 թվականներին՝ հիմնադրման պահից: Դրանից հետո նա զբաղեցրել է Երևանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը՝ մինչև 2020 թ. ապրիլ ամիս:

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան
21:20 Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս է