Ներքին 4 տարի առաջ - 14:58 22-06-2022

Բերման է ենթարկվել Արցախի 3 քաղաքացի․ նրանք ժամանում էին Երևան՝ հայտնի անձին սպանելու

Օրեր առաջ ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, Արարատի մարզում իրականացրել են «Վնասազերծում» օպերացիան։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արցախի Հանրապետության 38-ամյա, 39-ամյա և 62-ամյա քաղաքացիները Արցախից ժամանել են Հայաստան և պատրաստվում են Երևանում սպանել հայտնի անձի։

Հունիսի 19-ին Երևան-Երասխ ավտոճանապարհի՝ Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայի բանավանին հարակից կամրջի մոտից զենք-զինամթերք պահելու և կրելու կասկածանքով ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները, համագործակցելով ոստիկանության Արարատի մարզային վարչության, ոստիկանության Արարատի բաժնի իրենց գործընկերների հետ, կամրջի մոտ վնասազերծել են նշված անձանց և տեղափոխել քրեական ոստիկանության գլխավոր վարչություն, որտեղ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Նախաքննության շահերից ելնելով՝ վնասազերծված անձանց և նրանց թիրախի անունն աղբյուրը չի հայտնում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ