Ավելին 3 տարի առաջ - 13:39 22-06-2022

Թուրքիայի Մարմարիս ծովափնյա հանգստավայրում անտառային հրդեհ է սկսվել

Էգեյան ծովի ափին գտնվող թուրքական Մարմարիս հանգստավայրային հարակից անտառներում հրդեհ է բռնկվել, գրում է ermenihaber-ը:

Հունիսի 21-ի երեկոյան բռնկված հրդեհը քամու պատճառով արագորեն տարածվել է, քանի որ գիշերվա ժամերին հնարավոր չի եղել հրշեջ ինքնաթիռներ ու ուղղաթիռներ օգտագործել:

ռավոտյան, սակայն, գործի է դրվել 14 հրշեջ ինքնաթիռ և 20 ուղղաթիռ: Բացի դրանից հրդեհամարման աշխատանքներում ընդգրկվել է շուրջ 2000 հոգանոց անձնակազմ, 338 հրշեջ մեքենա և 35 տրակտոր, ջրի տանկերներ և այլ տեխնիկաներ: Տարածված հրդեհը հունիսի 22-ի առավոտվա դրությամբ գտնվում է բնակավայրերից 3-4 կմ հեռավորության վրա:

Մարմարիսի քաղաքապետ Մեհմեթ Օքթայը կասկած է հայտնել, որ հրդեհը կարող է սադրանք լինել, քանի որ, ըստ նրա, կրակը տարածվել է միանգամից 3 տարբեր կետերից: Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն, սակայն, վաղ է համարել նման ենթադրությունները՝ նշելով հետաքննության ավարտին սպասելու անհրաժեշտության մասին:

Հիշեցնենք, որ նախորդ տարի ամռանը նույնպես Թուրքիայում մեծամասշտաբ անտառային հրդեհներ էին բռնկվել, որոնք օրեր շարունակ հնարավոր չէր լինում վերահսկողության տակ առնել ու մարել: Հրդեհների հիմնական օջախները գտնվում էին հենց Թուրքիայի Միջերկրական ու Էգեյան ծովերի ափին տեղակայված հանգստավայրերի ու քաղաքների շուրջը:

Ամենից շատ դիտված

21:49 52 տարեկանում քաղցկեղից մահացել է գերությունից վերադարձած Կարլեն Ստեփանյանը
20:00 Լիպարիտ Դրմեյանի բազմավեկտոր ընտանիքը. ընդդիմության և իշխանության հատման կետը
18:00 Միլիոնների «շոու»-ի էֆեկտը. ինչպես է իշխանությունը 94 մլն դրամ քամուն տվել մեկ հանրահավաքի համար
14:00 Ռուսական արգելքները խա՞ղ են, թե՞ տնտեսական պատերազմ է սկսվել
19:07 Փաշինյանը աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին հրավիրում է ընդգրկվել ՀՀ Կառավարության կադրային բանկում
20:38 Կարեն Հովհաննիսյանը դստեր՝ Նանեի հետ նոր հուզիչ տեսանյութ է հրապարակել
16:41 ԱՄՆ-ն և Վենեսուելան համատեղ գործողությամբ չեզոքացրել են Նինյո Գերերոյին
13:36 Մարդը չպիտի իրեն նայի՝ որպես զոհ. Լևոն Արոնյանի անկեղծացումը՝ առաջին կնոջ կորստի մասին
16:06 Իրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հnւղարկավորությունը տեղի կունենա հուլիսի 9-ին
23:45 Հորդառատ անձրևներ՝ Մոսկվայում. ջրի տակ են մնացել փողոցներ, ստորգետնյա ավտոկայանատեղիներ և խանութներ