Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 23:20 17-07-2024

Ո՞վ է ասել, որ Հայաստանը ծով չունի․ «ծովափնյա» Գյումրին՝ անձրևից հետո

Այսօր Գյումրիում տեղացած հորդառատ անձրևը քաղաքի փողոցները վերածել է լճերի։ Բանն այն է, որ քաղաքում ջրահեռացնող համակարգը չի աշխատում, իսկ շատ փողոցներում էլ պարզապես անձրևատար համակարգը գոյություն չունի։

Գյումրեցիները արդեն իրենց հեղինակային հումորներն ունեն հորդառատ անձրևից հետո «ծովափնյա» Գյումրիի մասին։

«Վենետիկը չէինք տեսել, Վենետիկն էլ տեսանք...», -Oragir.News-ի հետ զրույցում ասում է բնակիչներից մեկը։

Հորդառատ անձրևից հետո քաղաքի փողոցներում երթևեկությունը կաթվածահար է լինում, փողոցները դառնում են անանցանելի։

Չնայած Գյումրիի քաղաքապետարանի հավաստիացումներին, որ կոմունալ բաժինը 24/7 ռեժիմով աշխատում է, մաքրում է քաղաքի փողոցների կուտակված ջուրը, դա այնքան էլ միանշանակ չէ։

Oragir.News-ի տեսախցիկն է ֆիքսել անձրևից հետո Գյումրիի փողոցների վիճակը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան