Արտաքին 4 տարի առաջ - 11:11 22-06-2022

Ուկրաինական գործարանները գործընկերներին խնդրում են գողացված մետաղ չգնել

Ուկրաինական ՄՄԿԻ և «Ազովստալ» մետալուրգիական գործարանները, որոնք գտնվում են ռուսական զորքերի կողմից բռնազավթված Մարիուպոլում, միջազգային գործընկերներին և ծովային նավահանգստների օպերատոր-ընկերություններին դիմել են գողացված մետալուրգիական արտադրանք չգնելու կոչով, հաղորդում է ուկրաինական UNIAN գործակալությունը։

Ինչպես նշվում է նրանց նամակում, ռուսական ռազմական ագրեսիայի պատճառով «Մետինվեստ» ընկերությունը չի կարողանում Իսպանիայի, Իտալիայի, Բելգիայի, Հունաստանի, Պորտուգալիայի և այլ երկրների գնորդներին մատակարարել Մարիուպոլի նավահանգստում գտնվող մետալուրգիական արտադրանքը։

Ձեռնարկությունները դիմել են իրենց բոլոր գործընկերներին՝ կասկածելի ծագման մետալուրգիական արտադրանքի հետ կապված յուրաքանչյուր գործարք մանրակրկիտ վերլուծելու խնդրանքով։

Խնդրվում է առանձնահատուկ ուշադրություն դարձնել Մարիուպոլից, Խերսոնից և Սևաստոպոլից կամ Ռուսաստանի հարավային քաղաքներից արտահանվող արտադրանքին, որտեղից դրանք նախկինում չեն մատակարարվել։

Ռուսաստանը չի թաքցնում ուկրաինական մետալուրգիական արտադրանքի արտահանումը. դրա բեռնափոխադրումը ցուցադրվել է ռուսական հեռուստատեսությամբ։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը

Ձեզ գուցե հետաքրքրի