Ներքին 4 տարի առաջ - 22:29 21-06-2022

Ես գնամ պարլամենտ, ի՞նչ անեմ․ Արթուր Վանեցյան

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Արթուր Վանեցյանը քիչ առաջ Հանրայինի եթերում հայտարարեց, որ խորհրդարանից դուրս է գալիս ոչ միայն ինքը, այլև «Հայրենիք» կուսակցությունը։

Պատճառաբանելով իր այդ որոշումը՝ Վանեցյանն ասաց․ «Իմ կարծիքով՝ ժողովուրդը մեզ տվել է մանդատ այս իշխանություններին վռնդելու համար, ինձ իմ ընտրողը մանդատ չի տվել, օրինակ, սնդիկի մասին օրենքը քննարկելու համար։ Մենք մեր խորհրդարանում ականատես ենք եղել մի իրավիճակի, երբ ընդդիմադիր պատգամավորների հայտարարությունների համար զինվորական համազգեստով անվտանգության աշխատողները նրանց վերցնում և դուրս են շպրտում, մենք ականատես ենք եղել, թե ինչպես են իրենց թվաքանականով իշխող խմբակցության պատգամավորները լկտի պահվածք ցուցաբերում մնացածի նկատմամբ, մենք ականատես ենք եղել, որ իրենք որևէ կառուցողական աշխատանք չեն կարողանում անել։ Ես գնամ պարլամենտ, ի՞նչ անեմ»,- ասաց Վանեցյանը։

Ամենից շատ դիտված

10:41 37-ամյա կինը հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
09:00 Իսկ ինչպե՞ս է իրեն տանը պահում Արթուր Հովհաննիսյանը
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
16:20 Թեհրանը հայտարարել է բանակցությունների պատրաստակամության մասին
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
13:17 Եթե 300 տոկոս էլ գազը թանկացնեն, ՀՀ-ի ՀՆԱ-ի համար իրենց կանխատեսած հետևանքները չեն լինի. Գևորգ Պապոյան
08:42 ԱՄՆ-ն խթանում է ռուսական գազի տարանցումը Ուկրաինայի միջոցով․ Եվրոպան դեմ է․ WSJ