Ներքին 3 տարի առաջ - 12:03 04-04-2023

«Դուք ինձ մի՛ թելադրեք՝ ես ինչ անեմ»․ Էդգար Ղազարյանի ելույթից հետո Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նիստում իրարանցում սկսվեց

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստին ներկա է ընդդիմադիր խմբակցությունների կողմից որպես ՄԻՊ-ի թեկնածու առաջադված Էդգար Ղազարյանը։

«Ուզում եմ խնդրել ձեք, որպեսզի ապահովեք հավասար պայմաններ առաջադրված թեկնածուների համար՝ հիմնվելով ոչ միայն արդարության սկզբունքի, այլ նաև օրինականության սկզբունքի վրա։ Փաստն այն է, որ ՔՊ-ի կողմից ՄԻՊ թեկնածու առաջադրված ԱՆահիտ Մանասյանը չի համապատսախանում Սահմանադրության 192-րդ հոդվածի երկրորդ կետին։ Խնդրում եմ, որպեսզի հայտարարվի 20 րոպե ընդմիջում առաջադրված թեկնածուին ինքնաբացարկի հնարավորություն տալու համար»,- նախքան իր բուն ելույթին անցնելը՝ նիստի սկզբում ասաց Էդգար Ղազարյանը, ինչն իրարանցում և դժգոհություն առաջացրեց հանձնաժողովի անդամ իշխանական պատգամավորների շրջանում։
Արթուր Հովհաննիսյանն ընդհատեց Ղազարյանին և հորդորեց հանձնաժողովի նախագահին թույլ չտալ շեղվել նիստի ընթացակարգից։

«Տիկի՛ն Թովմասյան, ապահովեք նիստի բնականոն ընթացքը»,- ասաց Հովհաննիսյանը, ինչին ի պատասխան նիստը վարող Թագուհի Թովմասյանը պատասխանեց․
«Դուք ինձ մի՛ թելադրեք՝ ես ինչ անեմ, ես կվարեմ նիստը»։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում

Ձեզ գուցե հետաքրքրի