Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 21:38 21-06-2022

Առևտուր չկա. վաճառողները դժգոհում են

2022 թվականի մայիսին աննախադեպ աճել են սննդամթերքի գները։ Առաջին անհրաժեշտության ապրանքներից պանիրը թանկացել է 23 տոկոսով, բանջարեղենը՝ 51 տոկոսով, մակարոնեղենը՝ 28 տոկոսով, կարտոֆիլը և կաղամբը՝ կրկնակի։ Ազգային արժույթի գերարժևորման պայմաններում ներմուծվող բենզինը և դիզելային վառելիքը էժանանալու փոխարեն թանկացել են համապատասխանաբար շուրջ 25 և 50 տոկոսներով։

Նվազագույն սպառողական զամբյուղի ամսական արժեքը 2020 թվականի առաջին եռամսյակում կազմել է 61000 դրամ, իսկ 2022 թվականի առաջին եռամսյակում՝ 76300 դրամ, աճը՝ 25 տոկոս։

Այսօր Օragir.news-ը այցելեց շուկա։ Շուկայում ապրանք վաճառողները հիմնականում դժգոհում էին առևտրից, և ասում, որ նախորդ տարիների համեմատությամբ կրկնակի նվազել է առևտուրը, ոմանք դա կապում էին կորոնավիրուսից հետո ստեղծված վիճակի հետ, որ մարդիկ դեռ չեն կարողանում ոտքի կանգնել։

Հասարակության մի մասն էլ նախընտրում է գնումներ կատարել սուպերմարկետներից և մեծ խանութներից՝ անտեսելով գնային ահռելի տարբերությունը։

Ամենից շատ դիտված

10:41 37-ամյա կինը հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
09:00 Իսկ ինչպե՞ս է իրեն տանը պահում Արթուր Հովհաննիսյանը
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
16:20 Թեհրանը հայտարարել է բանակցությունների պատրաստակամության մասին
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
13:17 Եթե 300 տոկոս էլ գազը թանկացնեն, ՀՀ-ի ՀՆԱ-ի համար իրենց կանխատեսած հետևանքները չեն լինի. Գևորգ Պապոյան
08:42 ԱՄՆ-ն խթանում է ռուսական գազի տարանցումը Ուկրաինայի միջոցով․ Եվրոպան դեմ է․ WSJ