Ներքին 4 տարի առաջ - 15:44 21-06-2022

Երևանի թիվ 22 հիմնական դպրոցը անվանակոչվել է 44-օրյա պատերազմի մասնակից Գևորգ Արշակյանի անվամբ

Երևանի ավագանու որոշմամբ թիվ 22 հիմնական դպրոցը անվանակոչվել է արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից, ավագ լեյտենանտ Գևորգ Արշակյանի անվամբ։ Համապատասխան որոշումն ընդունվել է հունիսի 21-ին՝ Երեւանի ավագանու նիստում։

Միջնորդությունը ներկայացրել է դպրոցը։ Այն հավանության է արժանացել դպրոցի մանկավարժական, աշակերտական, ծնողական, կառավարման խորհուրդների կողմից։

Գևորգ Արշակյանը 1996 թվականին Երևանում։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է ԵՊՀ և միաժամանակ սովորել 2 ֆակուլտետում՝ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետում առկա, իսկ իրավագիտության ֆակուլտետում՝ հեռակա ուսուցմամբ։

Սովորել է նաև Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում, որն ավարտելուց հետո ստացել է լեյտենանտի կոչում և կամավոր մեկնել ժամկետային ծառայության Արցախ։

2020 թվականին ստացել է ավագ լեյտենանտի կոչում և զորացրվել։ Պատերամի լուրը ստանալուն պես ԵՊՀ-ում կազմել է կամավորական ջոկատ և մեկնել Մատաղիս։

Նոյեմբերի 5-ին որպես վաշտի հրամանատարի տեղակալ մասնակցել է Շուշիի պաշտպանական մարտերին, ստացել 2 հրազենային վիրավորում, բայց շարունակել է մարտը մինչև գիտակցության կորուստը։ Տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ և մահացել է։

Արցախի նախագահը հետմահու «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով է պարգևատրել Գևորգ Արշակյանին:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին