Ուղիղ եթեր
Ինձ 1-1,5 օր է պետք՝ մարսելու համար լսածը․ Գրիգոր Բեքմեզյանը՝ աղմկահարուց ձայնագրության մասին  
copy image url

Ինձ 1-1,5 օր է պետք՝ մարսելու համար լսածը․ Գրիգոր Բեքմեզյանը՝ աղմկահարուց ձայնագրության մասին  

Ներքին 2 տարի առաջ - 16:56 20-06-2022

Քրիստինե Հովհաննիսյան

Լրագրող

«Ձայնագրությունը չեմ լսել, ոչինչ չեմ կարող ասել դրա առնչությամբ»։ Այս մասին oragir.news-ի հետ զրույցում ասաց ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքեզյանը՝ անդրադառնալով այսօր ԲԴԽ նախագահ (լիազորությունները ժամանակավորապես կասեցված են) Ռուբեն Վարդազարյանի հրապարակած աղմկահարույց ձայնագրությանը, որից ակնհայտ է դառնում, որ Գագիկ Ջհանգիրյանը Վարդազարյանին Նիկոլ Փաշինյանի անունից առաջարկել է հեռանալ պաշտոնից՝ խոստանալով իր դեմ հարուցված քրեական գործերը կարճել։

Հարցին՝ հնարավո՞ր է, որ խորհուրդը այդ ձայնագրության հիմքով նաև Գագիկ Ջհանգիրյանի դեմ կարգապահական վարույթ հարուցի, Բեքմեզյանն ասաց, որ խորհուրդը կքննարկի, կորոշի։

«Քանի որ ձայնագրությունը դեռ չեմ լսել, չեմ կարող ոչինչ ասել։ Չեմ կարծում նաև, որ լսեմ՝ որևէ բան կկարողանամ այսօր ասել, որովհետև նախ պիտի մի հատ մարսեմ։ Ինձ 1-1,5 օր ժամանակ է պետք՝ մարսելու համար լսածը։ Ամեն դեպքում խորհուրդը պետք է որոշի, թե մենք ինչ ենք անելու»։

Հարցին, թե հնարավո՞ր է, որ խորհուրդը հունիսի 23-ին Վարդազարյանի դեմ հարուցված վարույթի առնչությամբ որոշում չհրապարակի, քանի որ խորհրդակցական սենյակ մտնելուց հետո գործի առնչությամբ 2 նոր հանգամանք է առաջ եկել, Բեքմեզյանն ասաց, որ չի հետևել ասուլիսին, հետևաբար ոչինչ ասել չի կարող նաև այդ առնչությամբ։

«Մենք այսօր առավոտից նիստի էինք, հենց հիմա դրած նայում եմ ձայնագրությունը, որովհետև չեմ նայել, բայց ամեն դեպքում լսելուց հետո էլ ես որևէ բան չեմ կարող պատասխանել օբյեկտիվորեն, որովհետև խորհուրդը խորհրդակցական սենյակում է»։

Հիշեցնենք, որ ԲԴԽ 3 ադամները վարույթ էին հարուցել Վարդազարյանի դեմ՝ նրա տված հարցազրույցներից մեկի հիմքով, որտեղ նա անդրադարձել էր Սահմանադրական դատարանի կայացրած որոշմանը։ Վարույթի քննությունն ընթացել էր առանց Վարդազարյանի և նրա ներկայացուցչի։ Վարույթի քննության ընթացքում 2 անգամ նիստը հետաձգելու միջնորդություն ներկայացվեց, սակայն 2 դեպքում էլ միջնորդությունները մերժվեցին։

Այսօր հրավիրված ասուլիսում Վարդազարյանի ներկայացուցիչ Արամ Օրբելյանը տեղեկացրեց, որ խորհրդի՝ խորհրդակցական սենյակ մտնելուց հետո 2 նոր հանգամանք է առաջ եկել․ մեկը՝ Վարդազարյանը չի կարողացել մասնակցել նիստին, երկրորդ՝ Վարդազարյանը հրապարակել է ձայնագրություն, որն ապացում է այն, որ Գագիկ Ջհանգիրյանը քաղաքական հրահանգավորում է ստացել Նիկոլ Փաշինյանից՝ Վարդազարյանին հեռացնելու համար։

Ամենից շատ դիտված

16:23 Մահացածը 4 երեխայի մայր էր, փախչում էր, որ ամուսինը չծեծի․ նոր մանրամասներ՝ Պռոշյանի ողբերգական վրաերթից 
20:59 Կայծակի հարվածից զինծառայող է մահացել. նա 30 օրից պետք է զորացրվեր
14:15 «Տիկին Աննան ջնջում է», «իմը հենց նոր ջնջեց», ​​​​​​​«դիպլո՞մ եք տալիս, թե՞ գժի թուղթ»․ Աննա Հակոբյանը քննադատություն չի հանդուրժում
14:26 Ոստիկանությունը վերսկսել է 18 տարի առաջ անհետացած աղջկա որոնումները 
17:35 ​​​​​​​Ընտանիքները սգի մեջ են․ տղաներին առևանգել են Փաշինյանի հռչակած ամենաանվտանգ տարածքից
16:03 Ադրբեջանի ՊՆ-ն մեկնաբանել է սահմանին 2 անչափահասների մոլորվելը
21:55 Սյունիքից ադրբեջանական կողմ անցած տղաները վերադարձել են Հայաստան
13:24 Սա է «բարեկամ» Ադրբեջանը․ պարզից էլ պարզ է, որ 2 անչափասները որևէ այլ նպատակ ունենալ չէին կարող․ Թաթոյան
18:17 Հայտնի է, թե ով է Ադրբեջանի սահմանը հատած տղաներից մեկը. մանրամասներ
13:35 Երեխեքը գնացել են ձիերի հետևից ու բռնվել, ասում են՝ Լաչին են տարել․ նոր մանրամասներ՝ սահմանին մոլորված անչափահասներից