Արտաքին 4 տարի առաջ - 10:56 20-06-2022

Իրանը ունակ է ոչնչացնել ամերիկյան ավիակիրները

Ամերիկյան «1945» վերլուծական պարբերականը պնդում է, որ Իրանն ի վիճակի է շարքից հանել և խորտակել ամերիկյան ավիակիրները։ Այս մասին ասվում է Անվտանգության քաղաքականության կենտրոնի վերլուծաբան և իսրայելական Ռայխմանի անվան համալսարանի նախկին հետազոտող Մայա Կառլինի պատրաստած հրապարակման մեջ։

«Քանի որ վերջին տարիներին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ակտիվացրել է իր զինանոցն ընդլայնելու և բարելավելու ջանքերը, Իրանի նորացված կարողությունները ավելի մեծ վտանգ են ներկայացնում նրա հակառակորդների, այդ թվում՝ Ամերիկայի համար»,- ասել է Կարլինը:

Իրանի ռազմածովային ուժերի Kilo դասի սուզանավերը հագեցած են տորպեդներով, որոնք կարող են լրջորեն վնասել ավիակրի կառուցվածքը, ասել է նա։ Բացի այդ, Իրանը կարողացել է ավելի մեծ հեռահարության բալիստիկ հրթիռներ մշակել, որոնք ի վերջո ունակ կլինեն խոցել ԱՄՆ-ի թիրախները, ասում է վերլուծաբանը։

Նա հիշեցնում է, որ 2015թ.-ին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հրթիռներ է արձակել «Նիմից» դասի USS Harry S. Truman ավիակիրի մոտ, երբ այն անցնում էր Հորմուզի նեղուցով։ Բացի այդ, 2019թ.-ին Իրանի ռազմածովային ուժերը բացահայտ հարձակվեցին նավթատար նավերի վրա Օմանի ծոցում, որը վկայում է «ռեժիմի՝ հակամարտությունը սրելու կարողության և պատրաստվածության մասին»։

«Չնայած ԱՄՆ-ի պաշտպանությունը բոլոր առումներով ավելի լավն է, սակայն Իրանի կողմից ԱՄՆ ռազմածովային ուժերի ավիակիրը հաջողությամբ ոչնչացնելու հնարավորությունը չի բացառվում»,- եզրափակում է Կարլինը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»