Ներքին 4 տարի առաջ - 20:10 19-06-2022

Սա Սոդոմ-Գոմոր է, որտեղ մարդիկ մեռնում են, որովհետև իրենք իրենց ձեռքով ստեղծել են քաոս. Արտակ Զաքարյան

ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Խոր և անդառնալի ցավ ես ապրում յուրաքանչյուր զինծառայողի կորստով: Էլի մեկ բոթ, պատերազմի էլի մեկ ազդանշան, էլի մեկ տան հանգած ճրագ...

Քանի-քանիսները պետք է զոհվեն, որպեսզի տխմարները հասկանան վերջապես, որ Նիկոլը չարիք ու փորձանք է այս երկրի համար:

Մեր դավաճանն ու թշնամին «Շուշի» համատեղ օպերացիան ավարտելուց հետո, պատրաստվում են սկսել իրենց երկրորդ` «Սյունիք» համատեղ օպերացիան:

Հասարակության մի մասը կազմող անգրագետների բանակը դեռ շարունակում է էշ-էշ դուրս տալ, իբր` «Հողերը տանք հանգիստ ապրենք» կամ «նախկիններն են տվել հողերը» և այլն:

Իրենց ընդդիմադիր «հռչակած», բայց նիկոլից թուրքական փող ստացող բոսյակների փոքրիկ խմբերը, ամենօրյա ռեժիմով քննադատում են ոչ թե պետություն կործանողներին, այլ այդ կործանման դեմ պայքարողներին: Իրական ընդդիմությանը Նիկոլից ու իր գրպանի առարկա դարձած (լյով, ստյոպիկ, սուրո և այլն) մանր ֆեյսբուքային ընդդիմադիրներից բացի քննադատում են նաև Ալիևն ու Թուրքիան:

Սա Սոդոմ-Գոմոր է, որտեղ մարդիկ մեռնում են, որովհետև իրենք իրենց ձեռքով ստեղծել են քաոս:
Նիկոլից ազատվել է պետք և վերելքը կսկսվի: Գուցե դրանից հետո Աստված ների բոլորի մեղքերը»:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին