Ավելին 3 տարի առաջ - 20:17 18-06-2022

Ըմպելիքներ, որոնք կայունացնում են արյան ճնշումը

Սրտաբան, ՌԴ վաստակավոր բժիշկ Յուրի Սերեբրյանսկին «Մոսկվա 24»-ին տված հարցազրույցում պատմել է, թե որ ըմպելիքները կարող են կարգավորել արյան ճնշումը։

Մասնագետը խորհուրդ է տալիս ուշադրություն դարձնել երիցուկով, անանուխով կամ հաղարջով բուսական թեյերին։ Այս բույսերի թուրմը բարենպաստ ազդեցություն ունի կենտրոնական նյարդային համակարգի վրա և օգնում է կայունացնել արյան ճնշումը:

«Կարելի է օգտագործել կատվախոտի արմատից պատրաստված թուրմը, ինչպես նաև վաղենակը՝ թուրմի կամ թեյի տեսքով։ Սրանք անվնաս և միևնույն ժամանակ օգտակար ըմպելիքներ են, լավացնում են քունը և նվազեցնում նյարդային լարվածությունը»,- ասել է բժիշկը։

Սրտաբանը խորհուրդ է տվել սննդակարգում ներառել նաև մասուրի թուրմը, որն ունի ազդեցությունների լայն շրջանակ. այս ըմպելիքը նպաստում է իմունիտետին և անոթային տոնուսին։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին