Արտաքին 4 տարի առաջ - 13:36 26-11-2021

Բժիշկն արյան ճնշումը և շաքարի մակարդակն իջեցնելու անսովոր միջոց է առաջարկել

Գոյություն ունի կապ՝ շաքարային դիաբետի, արյան մեջ շաքարի մակարդակի և զարկերակային ճնշման միջև, հաղորդում է Daily Express-ը։ Բժիշկ Մայքլ Մոսլին ընդգծել է, որ եթե դրանցից մեկը հաջողվի բուժել, ապա հնարավոր կլինի ազդել մյուսի վրա։ «Մեզ անհասկանալի պատճառներով արյան ճնշման իջեցումը նվազեցնում է 2-րդ տիպի շաքարային դիաբետի առաջացման վտանգը»,- ասել է բժիշկը:

Մոսլին խոսել է զարկերակային ճնշումն իջեցնելու անսովոր միջոցի մասին՝ դա երգելն է։ Այն ազդում է տրամադրության վրա և նվազեցնում է սթրեսի հորմոնի՝ կորտիզոլի մակարդակը, որն ազդում է ճնշման և արյան մեջ շաքարի մակարդակի նվազման վրա։ «Մոսլին բացատրել է, որ կորտիզոլը կտրուկ ավելացնում է շաքարը, սպիտակուցը վերածելով գլյուկոզայի: Նա գրել է, որ երգելը գրեթե ակնթարթային արդյունք է տալիս»,- ասվում է հոդվածում։

Բժիշկը նաև օրինակ է բերել իր պրակտիկայից. արյան բարձր ճնշման պատճառով հնարավոր չի եղել վիրահատել հիվանդ կնոջը: Բայց կինը սկսել է ցածրաձայն երգել և 20 րոպե անց նրա արյան ճնշումն իջել է, և բժիշկները կարողացել են սկսել վիրահատությունը։

Ամենից շատ դիտված

21:59 Սեպտեմբերի 3-ի աղետալի խայտառակությունը կարող է կրկնվել
23:31 Ռուսները ԱԹՍ-ով հարվшծել են Coca-Cola-ի գործարանին․ սա ուղերձ էր․ Զելենսկի
13:52 Բա ո՞ւր ա իմ միլիոնները, բա ասեք. իմ ընտանիքը որևէ բիզնեսի մեջ ներգրավված չի. Փաշինյան
16:00 Ռուսաստանը Փաշինյանից այլևս բացատրություններ չի սպասում. սպասում է որոշման. Դավիթ Անանյան
18:10 Ներքին Հանդի գյուղապետարանը` հայ-ադրբեջանական անցակետ. գյուղապետի պարզաբանումը
21:13 ՍԱՏՄ ղեկավարը չի՞ վերանշանակվի. ինչու է Փաշինյանը «պատժում» նրան
12:19 Աննա Հակոբյանի սկսած արշավը նպատակ ունի կանխարգելելու ի սկզբանե բռնությունը ընտանիքում. Արփինե Սարգսյան
20:38 Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցի որոշումը կհրապարակվի վաղը․ փաստաբան
15:19 Ինչի՞ չեք ասում՝ Փաշինյանը կոշտ երկընտրանքի առաջ դրեց Ռուսաստանի նախագահին
14:07 Շնորհակալ եմ պատգարակը բռնողներին, որ սիմուլյանտին տարել են ճիշտ տեղը. Փաշինյանը՝ Գագիկ Խաչատրյանի մասին