Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 12:40 18-06-2022

Տղամարդը կնոջը դանակահարել էր խանդի շարժառիթով․ նոր մանրամասներ

Հունիսի 17-ի առավոտյան Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում սպանության փորձ էր եղել: Հիվանդանոցից ոստիկանության Մալաթիայի բաժին հաղորդումը ստացվեց ժամը 9-ի սահմաններում ծակած-կտրած վերքով 49-ամյա կին էր տեղափոխվել բժշկական կենտրոն: Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանությունից:

Հարուցվեց քրեական գործ՝ սպանության փորձի հատկանիշներով:
Կինը հիվանդանոց էր տեղափոխվել Բաբաջանյան փողոցի թիվ 110 հասցեի մոտից։ Դեպքի վայր մեկնած քրեական հետախույզները տեղում իրականացրած օպերատիվ միջոցառումներով կարճ ժամանակում պարզվեցին ոչ միայն բացահայտման համար էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, այլև հանցագործությունը կատարած անձի ինքնությունը:

Ըստ տեղեկությունների՝ ժամը 8-ի սահմաններում տուժողին դանակահարել էր նախկին ամուսինը, նախնական տվյալներով՝ խանդի շարժառիթով:

50-ամյա տղամարդը դեպքից ժամեր անց հայտնաբերվել ու բերման է ենթարկվել։ Նա ձերբակալվել է։
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը