Միտք Ներքին 4 տարի առաջ - 22:35 17-06-2022

Մահվան հաշվապահն ու զոհերգուն․ Փաշինյանի էներգետիկ «սնունդը» դժբախտություններն են

Շուրջ 5000 երիտասարդի զոհվելու պատճառ դարձած ու երկիրը տանուլ տված իշխանությունները նահատակների հիշատակին նվիրված այգի են ստեղծում Երևանի բուսաբանական այգու տարածքում։ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ վայրն անվանելու են «Կյանքի պուրակ», եւ դա մի տեղ է լինելու, որտեղ մարդիկ ընտանիքներով ժամանակ են անցկացնելու: Նրա մոտ ամեն ինչ ասոցացվում է քեֆի, պիկնիկի, ուտել-խմելու հետ:

Այս մարդն այդպես էլ չի գիտակցել իր գործողությունների եւ ապաշնորհ քաղաքականության հետեւանքների ողջ ողբերգականությունը: 5000 տղա զոհվել է, ու նա փորձում է նրանց մահից եւս օգուտ կորզել եւ «Կյանքի պուրակը» ներկայացնել իբրեւ լավություն՝ զոհվածների հարազատներին:

Նիկոլը հայտարարում է, որ հաճախ տարբեր հուշակաթողների հանդիսավոր բացումներ են արվում, բայց մարդիկ իրենց երեխաներին չեն վերցնում ու գնում նման տեղերում զբոսնելու, իսկ «Կյանքի պուրակը» հենց զբոսնելու վայր է դառնալու: Ասում է այնպիսի թեթեւությամբ, կարծես զոհվածների հարազատները ողջ կյանքում երազել են թաղել իրենց որդիներին, եղբայրներին ու ամուսիններին, որ Նիկոլը սուբվենցիոն ծրագրով զբոսավայր կառուցի:

Ի՞նչ սպասես մի մարդուց, որ սպանել է շատերի որդիներին, ու հիմա մեծ տարիքում այդ ծնողների երեխա ունենալը իր իշխանության ձեռքբերումն է համարում, ինչը շեփորում է նաեւ ամանորյա ուղերձում՝ շեշտելով, թե 44-օրյա պատերազմի նահատակները վերածնվում են, որովհետև կրում են իրենց նահատակ եղբոր անունը, ազգանունը և հայրանունը:

Եվ վերջապես ի՞նչ սպասել մի մարդուց, որը պատերազմում պարտվելուց հետո ադմինիստրատիվ լծակներն օգտագործելով՝ իր հանրահավաքին մարդիկ է հավաքում ու հետն էլ գոռում՝ կեցցեն մեր զոհերը:

Նիկոլ Փաշինյանը մահվան հաշվապահ է ու զոհերգու: Նա «սնվում» է դժբախտություններով:

Ամենից շատ դիտված

15:42 Արտաշ Ասատրյանի ընտանիքում մեծ կորուստ է տեղի ունեցել
10:26 Ընտրությունների հաջորդ օրը ԱՆ-ի ցուցումով քույրիկիս ապօրինաբար հեռացրել են աշխատանքից․ Ղազարյան
21:13 Անժելա Սարգսյանի դստեր հարսանիքն է. դերասանուհին ցույց է տվել հարսնացուի առաջին շլացուցիչ կադրերը
20:30 Ամուսնացած էր, 2 երեխա ուներ. դերասան Նորայր Նիկոյանի 28-ամյա քույրը ավտովթարի զոհ է դարձել
14:46 Հենց դա է ամբողջ մոլորությունը, որ մեզ թվացել է՝ Արցախը մերն է. Փաշինյան
09:59 Լուկաշենկոն երկու քարի արանքում է. Ռուսաստանն ու Ուկրաինան պատերազմի պատճառով ճնշում են նրան
12:53 Ձայնը վերջին ամիսներին չկար, բժիշկները չէին հասկանում, ես էի թարգմանում. Մանե Գրիգորյանի խոստովանությունը
15:36 ՆԳ նախարարը պարգևատրել է Վահե Մելքոնյանին և Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին
14:20 Մեր հաշվին դիտումներ հավաքելու անտակտ արվեստը. Լևոն Մկրտչյանի կնոջ՝ Էվելինայի կոշտ անդրադարձը
22:13 Վաղը Ադրբեջանի Բիլաջարի կայարանից Հայաստան կուղարկվի ԱԻ-92 տեսակի բենզինի 18 վագոն