Միտք Ներքին 4 տարի առաջ - 20:05 16-06-2022

Ընդդիմությունը կարող է նժդեհական դրոշ պարզել

Ընդդիմության թուլությունը իշխանության թուլությունն է։ ՀՀ վարչապետը հունիսի 15-ին քննադատեց ընդդիմության առաջնորդների գործունեությունը և գնդակը կրկին նետվեց ընդդիմության կիսադաշտ, որ վրանները հանելուց ընկճված ընդդիմադիրը հակագրոհ կազմակերպի, ուժեղացնի իր քաղաքական դիրքերը՝ ուժեղացնելով քաղաքական համակարգը։ Ակնկալվում է, որ ընդդիմությունն առաջիկայում ավելի կոշտդիրքորոշում կցուցադրի և կաջակցի կառավարությանը ներկա բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում։ Այս ամենը կերևակվի առաջիկայում։ Մինչ այդ փորձենք հասկանալ, թե ով ստիպեց հանել վրանները։

Ընդդիմությունը վրանները ևս մի քանի ամիս պահելու միջոցներ ուներ։ Եղանակը բարենպաստ էր։ Ժողովրդական աջակցությունը կար։ Բայց հանեցին վրանները։ Պատճառի մասին տարբեր վարկածներ են շրջանառվում, որոնք պայմանականորեն բաժանենք 2 խմբի՝ արտաքին և ներքին։

Երբ հայտնի դարձավ, որ հայ-ադրբեջանական բանակցությունների հերթական ռաունդն անցկացվելու է Մոսկվայում, փորձագետները կանխատեսեցին, որ վրանները կհանվեն։ Դրանից որոշ ժամանակ անց ՌԴ ԱԳ նախարարի այցից առաջ լուր շրջանառվեց, որ ՀՀ ոստիկանությունը մտադիր է բռնի ուժով հանել վրանները։ Այսինքն՝ Երևան այցելող Լավրովը կարող էր ՀՀ իշխանության հետ պայմանավորվել, որ հայ-ադրբեջանական բանակցություններնանցնեն ոչ թե Բրյուսելի, այլ Մոսկվայի քավորությամբ։ Հետևաբար վրաները պիտի հանվեին, քանի որ ցույցերն ապահովում էին բրյուսելյան գործընթացի անշրջելիությունը։ Եթե առաջիկայում ՀՀ իշխանությունը երես թեքի Բրյուսելից և նախընտրի բանակցել Մոսկվայի որոշիչ միջորդությամբ, նշանակում է՝ վրանները հանել են ռուսների խնդրանքով։ Ենթադրելի է, որ սկզբում Նիկոլ Փաշինյանին են խնդրել, սակայն ժողովրդավարական մերժում են ստացել։ Հետո դիմել են ընդդիմության առաջնորդներին, որոնք բավարարել են խնդրանքը։

Իսկ եթե վրանները հանվել են ներքին պայմանավորվածությամբ, ապա առաջիկայում ազատ կարձակվեն ձերբակալված ցուցարարների մեծ մասը և կկարճվեն ցուցարարների դեմ հարուցված հարյուրավոր քրգործերը։ Չի բացառվում նաև, որ առաջիկա ՏԻՄ ընտրություններում ընդդիմությունը կհաղթի որոշ համայնքներում։ Այդ փոքրիկ հաղթանակները ոգևորություն կհաղորդեն պայքարին։ Իսկ եթե առաջիկայում նաև ՌԴ-ն պարտվի ուկրաինա-ռուսական պատերազմում, ապա ընդդիմությունը կարող է պարզել ՀՀԿ-ի նժդեհական դրոշը և Արևմուտքի օժանդակությամբ «անդունդը նետել» ռուսական գործակալ Նիկոլին, ձևավորել ուժեղ իշխանություն, զարգացնել Սերժ Սարգսյանի առաջ մղած եվրաինտեգրացման քաղաքականությունը և շարունակել պայքարն Արցախի ազատության համար։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող