copy image url
Ներքին 2 տարի առաջ - 18:19 16-06-2022

Նիկոլը որևէ ֆինանսական աջակցությամբ չի կարող «կուպիտ» անել հայ ժողովրդին. դա անբարոյականի փաստարկ է. Արմեն Աշոտյան

«Երեկ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ փորձում էր շոու բեմադրել ԱԺ-ում»- ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն «Հայելի» մամուլի ակումբում իր ասուլիսում։

Աշոտյանը, խոսելով Նիկոլ Փաշինյանի երեկվա ելույթի մասին, ասաց, որ նրա ուշքումիտքը այն է, որ պատմության մեջ չմնալ որպես դավաճան, որ նախկինները Արցախը տվել էին. «Անբարոյական ստերի հերթական ժողովածուն էր երեկ նա հրապարակում, թեպետ նոր բան չէր լինելու, որովհետև այդ ամբողջ շարքը՝ ստերի, մանիպուլյացիաների և կեղծիքների, մենք լսել ենք, և նա երեկ փորձում էր ռեմիքս անել իր ստերը»։

Աշոտյանն ասաց, որ Փաշինյանը երեկ թիրախավորեց Արցախի հարցի օրակարգը, ոչ թե վրանների ապամոնտաժումը, դա շատ կարևոր դիտարկում է։

«Նիոլը երեկ ասաց ծայրահեղ ընդդիմություն այն դեպքում, երբ բացի մեզանից էլ այլ ընդդիմություն չկա այս երկրում։ Նիկոլը որևէ սոցիալական ու ֆինանսական աջակցությամբ չի կարող «կուպիտ» անել հայ ժողովրդին. դա անբարոյականի փաստարկ է։ Նիկոլն ասում է, որ ռազմավարական նշանակության բարձունք ենք զիջել, 400 հա-ի մասին էր խոսքը գնում, թող 800 հա լինի, ինչպես Սերժ Սարգսյանն է ասում, ինքը մինչև հիմա այդ 800 հա-ի համար իր բնական բացվածքները ճղում է՝ իբր Սերժը հող ա հանձնել։ Դու, որ հանձնել ես 10 հազար քառ. կմ Արցախից ու առնվազն 40 հազար կմ ՀՀ սուվերեն տարածքից, դու իրավունք ունե՞ս բարձունքներից խոսելու, այ՛ տղա, մենք հող ոչ մի տեղ չենք զիջել»։