Ներքին Խոսք 4 տարի առաջ - 14:48 16-06-2022

Ակնհայտ է պաշտոնյաների ջատագովումը՝ կապված սգո արարողության հետ, ինչը անթույլատրելի է․ Բորիս Նավասարդյան

Երեկ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանի հոգեհանգստի արարողությանը, որին ներկա էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ժամեր անց այդ մասին պաշտոնական տեղեկատվություն հրապարակվեց Կառավարության պաշտոնական էջում՝ ուղեկցվող լուսանկարներուվ։ Այդ լուսանկարները դժգոհություն առաջացրին տարբեր օգտատերերի շրջանում, քանի որ այդ լուսանկարներում անտեսվել էին էթիկայի նորմերը (երևում էր հանգուցյալի դեմքը), և հիմնական շեշտը դրվել էր վարչապետի և Կառավարության մյուս ներկայացուցիչների վրա։

Այս թեմայի շուրջ oragir.news-ը զրուցեց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի հետ։ Նա այս մասին ասաց. «Շատ բացասական երևույթ է, ըստ իս, մանավանդ, եթե դա նկարվել է ինչ-որ իշխանական կառույցի լրատվամիջոցների ծառայության կողմից, ապա ակնհայտ է, որ այստեղ ուշադրության կենտրոնում այն անձինք են, ովքեր մասնակցում են այդ սգո արարողությանը։ Բոլորովին հաշվի չեն առնվել մահացածի մտերիմների հնարավոր զգացմունքները։ Քանի որ լուսանակարն այնպես է ընտրված, որ այդ հանգամանքը, թե ինչպես դա կարող է ազդել մտերիմների զգացմունքների վրա, հաշվի չի առնվել, և կարևորը պաշտոնական անձերին կադրում ունենալն էր»։

Մեր այն ճշգրտմանը, թե լուսանկարը իրո՞ք ակնհայտ խախտումներով է արված, Նավասարդյանը պատասխանեց. «Այստեղ ակնհայտորեն լրատվամիջոցների էթիկայի խախտում եմ նկատում, և ցանկալի է, որ դա հետագայում հաշվի առնվի, և նման նախադեպեր չունենանք»։

Հարցին, թե նախկինում եղե՞լ են նման դեպքեր, Նավասարդյանն ասաց. «Մեզ մոտ շատ են եղել տարբեր սգո արարողությունների, ողբերգական դեպքերի հետ կապված լուսանկարահանումներ, որոնք խախտում են էթիկան և հաշվի չեն առնում այն, ինչ ամենակարևորն է տվյալ դեպքում։ Հաշվի չեն առնում բարեկամների, ընտանիքի, մտերիմների զգացմունքները՝ և՛ վթարների ժամանակ, և այլն, և այլն։ Այս սկզբունքը մշտապես խախտվում է, այստեղ կարելի է ավելացնել իմ նշած նախադեպի լրացումը, որ այստեղ ակնհայտ է նաև պաշտոնյաների՝ քաղաքական նպատակներով ջատագովումը այն դեպքում, որ դա կապված է սգո արարողության հետ, և դա անթույլատրելի է»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող