Ներքին 4 ամիս առաջ - 09:23 02-06-2026

ՌԴ-ի «նախազգուշական կրակոցները» միայն խնդիրներ են առաջացրել ժողովրդի համար, ինչը անթույլատրելի է. Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․

«ՌԴ-ն՝ նախագահի խոսնակի շուրթերով, վերջնաժամկետ սահմանեց ՀՀ-ի՝ ԵԱՏՄ-ի կազմից դուրս գալու թեմայի շուրջ՝ նշելով, որ հարցը կքննարկվի դեկտեմբերին։

Այս համատեքստում ՌԴ-ից շարունակում են ՀՀ-ին հորդորել թեմայի շուրջ հանրաքվե անցկացնել, մինչդեռ իշխանությունն այդ գաղափարը, ըստ էության, մերժում է։

Չգիտեմ, թե ով է հուշել Մոսկվային թեման հանրաքվեի դաշտ տեղափոխել, սակայն դա ակնհայտորեն ժամանակ ձգելու խնդիր է լուծում։

Մինչ այս պահը ՌԴ-ի «նախազգուշական կրակոցներն» ու սահմանափակումները միայն խնդիրներ են առաջացրել ժողովրդի համար, ինչը անթույլատրելի է։

ՀՀ-ի հետ հարաբերությունների համար պատասխանատու անձանց ձախողումների կամ ՀՀ-ի արկածախնդիր իշխանությունների վարքագծի պատճառով ՀՀ քաղաքացիները չպետք է տուժեն, առավել ևս, որ դա ավելի է ծանրացրել առանց այդ էլ վատ օրեր ապրող երկկողմ հարաբերությունները»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով