Ներքին 4 տարի առաջ - 00:29 16-06-2022

Վարորդն ու ուղևորը չեն ենթարկվել պարեկների օրինական պահանջին․ shamshyan.com

Ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կատարելու փաստով:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, հունիսի 13-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները Աբովյան փողոցում չթույլատրելի, ոչ երթևեկելի մասում՝ մայթին, նկատել են Honda մակնիշի կայանված ավտոմեքենա:

Պարեկները որոշ ժամանակ վարորդին հորդորել են, որպեսզի ավտոմեքենան հեռացնի նշված վայրից, սակայն վարորդն ու ուղևորը ոչ միայն չեն ենթարկվել պարեկների օրինական պահանջին, այլև հրաժարվել են ներկայացնել համապատասխան փաստաթղթեր, ապա սկսել են հարվածներ հասցնել պարեկներին և վնասել պարեկային ծառայության ավտոմեքենայի դուռը:

Տեղում որոշվել է նշված անձանց բերման ենթարկել և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու և գույքը դիտավորությամբ վնասելու կասկածանքով նշված անձինք բերման են ենթարկվել ոստիկանության կենտրոնական բաժին:

Կայքի տեղեկություններով՝ նրանք են՝ Երևան քաղաքի բնակիչներ, եղբայրներ, 22-ամյա Ս. Վանեցյանը և 17-ամյա Դ. Վանեցյանը:

Վերջիններս ոստիկանությունից ներկայացվել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների 1-ին քննչական բաժին, որտեղ Ս. Վանեցյանը քննիչի որոշմամբ ձերբակալվել է, իսկ Դ. Վանեցյանը բաց է թողնվել:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից