Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 15:32 14-06-2022

Ռուս օլիգարխների ինքնաթիռները թռչում են Եվրոպայի վրայով՝ շրջանցելով պատժամիջոցները

Ռուս օլիգարխների ինքնաթիռները շարունակում են թռչել Եվրոպայի վրայով՝ շրջանցելով պատժամիջոցները։ Ընդհանուր առմամբ գրանցվել է մոտ 30 այդպիսի թռիչք։ Այս մասին հաղորդում է Welt գերմանական պարբերականը։

Մարտի կեսերին բրիտանական իշխանությունները կալանել են միլիարդատեր, Millhouse ներդրումային ընկերության ղեկավար Եվգենի Շվիդլերի ինքնաթիռը, որը համարվում է միլիարդատեր Ռոման Աբրամովիչի ընկերը։ Մինչ կալանումը նրա ինքնաթիռը ութ անգամ թռչել է Եվրամիության սահմաններում, այդ թվում՝ Գերմանիայի օդային տարածքում։ Վերջին անգամ Շվիդլերի ինքնաթիռը Համբուրգից Լոնդոն է թռչել մարտի 18-ին։

Եվս մեկ այլ ռուս օլիգարխի՝ Ալիշեր Ուսմանովի ինքնաթիռը թռչել է Մյունխենից փետրվարի 28-ին (օդային տարածքի փակման հաջորդ օրը)։ Միաժամանակ Ֆլորենցիայից Տաշքենդ է թռչել գործարարի մեկ այլ ինքնաթիռ։

Ինքնաթիռը, որը գրանցված է Սան Մարինոյում և կառավարվում է շվեյցարական ընկերության կողմից, պատկանում է ռուս գործարար Ալբերտ Ավդոլյանին և մարտի 2-ին Նիցցայից Ստամբուլ է թռչել։

Այսպիսի թռիչքները հնարավոր են այն պատճառով, որ դրանք գրանցված են Ռուսաստանի սահմաններից դուրս և պատկանում են ոչ ռուսական ընկերությունների։ Օլիգարխների ինքնաթիռներին հետևելը դժվար է ոչ թափանցիկ սեփականության կառույցների, կեղծ ընկերությունների և օֆշորների պատճառով։

Ամենից շատ դիտված

16:51 Եկել մեր տուն, հաց է կերել, հետևից հայհոյանքներ է հնչեցրել. ինչից է սկսվել Շիրակի փողոցի արյունալի կռիվը
22:29 Էլիզ Մելիքյանը՝ ընտանիքի հետ չշփվելու մասին․ «Իմ պատկերացրած ընտանիքն այլ է»
19:49 Սոցիալական խմբերին կենսաչափական նոր անձնագրերն ու նույնականացման քարտերը կտրամադրվեն անվճար. Արփինե Սարգսյան
22:03 Էլեն Սաֆարյանը հրապարակել է իր հարսանիքի առաջին տեսանյութը
20:31 ՔՊ նոր պատգամավորը 2020–ին դեմ էր, որ Քարվաճառն ու Քաշաթաղը հանձնվեն
15:30 Իրավապահ ընտանիք. կամ որոշումներ են կայացնում, կամ խորհուրդներ են տալիս
23:21 Հնդկաստանում փոթորիկ է մոլեգնում. 7 մարդ զոհվել է, 180 հազար մարդ՝ տարհանվել
19:40 Ես եմ որոշում՝ ով կպատասխանի Ձեր հարցին, մի քիչ կմեծանաք, կհասկանաք. Փաշինյանը՝ Գառնիկ Դավթյանին
16:44 Եթե մենք մեր էմոցիաներին տուրք տանք, կարող ա էդ մարդուց շատ քիչ բան մնա. Նարեկ Կարապետյան
19:31 Խոշոր հրդեհ՝ Սևանում. հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը