Ներքին 4 տարի առաջ - 10:29 14-06-2022

Ոչ ոք տեղյակ չէ, թե ինչ էր եղել Կապանում. մի սովորական աղետի պատմություն

Դեռ երկու օր առաջ Սյունիքի մարզկենտրոն Կապանի փողոցները լցվել էին դեղնավուն ջրով, որը, ինչպես հետո մեզ հետ զրույցում ասացին համայնքապետարանից, հավանաբար Կավարտի հանքից էր արտահոսել, բայց դեռ վստահ չէին։

Այսօր կրկին փորձեցինք ճշտել, թե ի վերջո ինչ խնդիր էր, լուծվել է արդյոք, և աղտոտված փողոցները մաքրել են, թե ոչ, սակայն որևէ կերպ պատասխան չստացանք ո՛չ համայնքապետարանի լրատվական բաժնից և ո՛չ էլ համայնքապետից։

Կապանցիներից փորձեցինք ճշտել, թե արդյոք մաքրվել են փողոցները արտահոսքից հետո։ Մեզ ասացին, որ հաջորդ օրը անձրև է եկել, ու ինքն իրեն մաքրվել է։ Այսինքն՝ կարելի է ենթադրել, որ համայնքապետարանից որևէ միջոցառում չի ձեռնարկվել, ամեն ինչ մնացել է «անձրևի հույսին»։

Հիշեցնենք, որ նախորդ անգամ այս մասին համայնքապետարանից հարցում անելիս մեզ հորդորել էին դիմել Բնապահպանության և ընդերքի տեսչության Կապանի տարածաշրջանային վարչություն, որտեղից էլ մեզ պատասխանեցին, որ այս հարցով անընդհատ համայնքապետարանը սխալ ուղղորդում է տալիս, որ դիմեն իրենց, սակայն իրենք պատասխանատու չեն նման դեպքերի համար և կապ չունեն չգործող հանքավայրերի հետ։

Խոսել էինք նաև ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանի հետ, ով ասել էր, որ իրենք այդպիսի ահազանգ չէին էլ ստացել․ «Ո՛չ մեզ մոտ և ո՛չ էլ մեր մարզային կառույցում ձեր բարձրացրած հարցի վերաբերյալ նման ահազանգ չի ստացվել։ Այդ իսկ պատճառով չենք կարող պատասխանել՝ ինչ խնդիր է, ինչպես պետք է լուծվի, որովհետև մենք որևէ ինֆորմացիա չունենք»։

Այսինքն՝ ԱԻՆ-ը տեղյակ չէ, համայնքապետը զբաղված է, Բնապահպանության և ընդերքի տեսչության Կապանի տարածաշրջանային վարչությունը տեղյակ է, բայց ոչ պատասխանատու, իսկ համայնքապետարանը տեղյակ չէ՝ որ կառույցը որ հարցի համար է պատասխանատու։ Այսպիսով, կարելի է ենթադրել, որ որևէ պատկան կառույց չկա,որը պատասխանատու է նման դեպքերի համար կամ կա, բայց չի ցանականում որևէ գործառույթ իրականացել դրա լուծման համար։

Ամենից շատ դիտված

18:35 Սրանք թաղում գնալու շնորհք էլ չունեն. մեկը սելֆի է անում, մյուսը` խաղալիքով է գնում. Ղազարյան
22:30 Բնակարան, առանձնատուն, մեքենա, 21․6 մլն անկանխիկ, 26․1 մլն կանխիկ, 59․5 մլն եկամուտ․ Արարատ Միրզոյանի և կնոջ ունեցվածքը
17:39 Մարգարիտա Սիմոնյանի սպանnւթյան փորձի համար մեղադրվողը դատապարտվել է 25 տարի ազատազրկման
12:21 Հիվանդ ե՞ք, կյանքումս մի անգամ եմ տեսել. Կարեն Մարգարյանի արձագանքը՝ Նատալյա Ռոտենբերգի հետ սիրավեպի մասին բամբասանքին
12:40 Երևանում տրոլեյբուսի սնուցման հոսանքընդունիչ ձողը վնասել է էլեկտրական լարերը, որոնք էլ ընկել են թիվ 54 երթուղու ավտոբուսի վրա
23:36 ՌԴ ԶՈՒ-ն լիովին ազատագրել է Կոնստանտինովկան. Պուտինը շնորհակալություն է հայտնել զինվորականներին
20:00 Փաշինյանը գիտի, որ չի հաղթել․ բռնաճնշումները մատնում են նրան
23:13 Իրանն արգելել է եվրոպական երկրներին մասնակցել Խամենեիի հրաժեշտի արարողությանը
19:10 Անդրանիկ Թևանյանը դատական հայց է ներկայացրել Ալեն Սիմոնյանի դեմ
21:13 Արաղչին հաստատել է, որ Իսրայելը ծրագրել էր սպանել Իրանի բանակցողներին