Ներքին 4 տարի առաջ - 14:16 13-06-2022

Դանակահարություն Երևանում. կասկածյալը հայտնաբերվել է

Երեւանում, հունիսի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. Ժամը 18։00-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության 63 խումբը «ձախ անոթափոսի շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորն ի վիճակի չի կատարվածի մասին բացատրություն տալու։

Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, Շենգավիթի ոստիկանները պարզել են, որ նա Երևանի բնակիչ՝ 24-ամյա Ս. Հ-ն է։

Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները տաք հետքերով պարզել են, որ նույն օրը՝ ժամը 17։30-ի սահմաններում, Արարատի մարզի բնակիչ, 42-ամյա Մ. Մ-ի և վիրավորի միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ էլ Մ. Մ-ն դանակով հարվածել է Ս. Հ-ին։ Ոստիկանները օպերատիվ տվյալներով պարզել են կասկածյալի գտնվելու վայրը և նրան, ով եղել է Nissan մակնիշի ավտոմեքենայով, հայտնաբերել ու բերման են ենթարկել ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղ էլ ձերբակալվել է։

Փաստի առթիվ հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում, հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, ավտոմեքենան էլ տեղափոխվել է ոստիկանության Շենգավիթի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի