Երեկ՝ հունիսի 27-ին, առեղծվածային մահվան դեպք է տեղի ունեցել Երևանում։ Հայտնում է shamshyan.com-ը:
Ժամը 22։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում միաժամանակ օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Շերամի 2-րդ փողոցի հասցեներից մեկում գտնվող հանրակացարանի սենյակներից մեկում դի կա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Երևանի քրեական ոստիկանության վարչության պետ Հայկ Հարությունյանի և ոստիկանության Շենգավիթի բաժնի պետ Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ։
Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի են։
Նշված հասցեում հայտնաբերվել է տղամարդու դի։
Ավելին՝ սկզբնաղբյուր
կայքում: