Ադրբեջանցի ակտիվիստները պատմության մեջ առաջին անգամ կնշեն Հպարտության ամիսը
copy image url

Ադրբեջանցի ակտիվիստները պատմության մեջ առաջին անգամ կնշեն Հպարտության ամիսը

Արտաքին Ավելին 3 տարի առաջ - 13:55 11-06-2022
Ադրբեջանում քվիր-ակտիվիստների իրավունքների պաշտպանները հայտարարել են, որ երկրի պատմության մեջ առաջին անգամ մտադիր են հունիսին անցկացնել միջոցառումներ՝ նվիրված Հպարտության ամսվան, գրում է SOVA-ն՝ վկայակոչելով OC Media-ին:

«Մենք միասին հանդես եկանք այս նախաձեռնությամբ՝ դառնալու բոլոր նրանց ձայնը, ովքեր բախվում են խնդիրների, ում սպառնում են հասարակությունը և կառավարությունը, և ում իրավունքները ոտնահարվում են»,- հինգշաբթի Բաքվում կայացած մամուլի ասուլիսում ասել է ֆեմինիստ ակտիվիստ Ռաբիա Մամեդովան։

Միջոցառման կազմակերպիչներից են նաև համասեռամոլների իրավունքների շարժման ակտիվիստներ Ջավիդ Նաբիևը և Ալի Մալիկովը։

«Մենք որոշեցինք, որ Հպարտության ամիսը, որն ամեն տարի նշվում է ամբողջ աշխարհում, պետք է նշվի նաև Ադրբեջանում։ Մենք դրա համար լուրջ պատճառներ ունենք»,- ասել է Մալիկովը OC Media-ին: Նրա խոսքով, ադրբեջանական ԼԳԲՏՔ+ համայնքը վտանգի տակ է և՛ հասարակության, և՛ պետության կողմից։ Հաշվի առնելով առկա սպառնալիքները՝ քվիր համայնքը պետք է իր տեղը գտնի հասարակության մեջ։

Մամեդովան OC Media-ին ասել է, որ իրադարձությունների ճշգրիտ ձևաչափն ու ժամկետները դեռ ճշտվում են։