Ներքին 4 տարի առաջ - 17:26 10-06-2022

Ռուստամ Բաքոյանի քաղաքացիական կինը պատրաստվո՞ւմ է դիմել դատարան

Այսօր politik.am-ը մի նյութ էր հրապարակել, որտեղ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանի քաղաքացիական կինը պատմել էր, որ իշխանական պատգամավորը բնակվել է իր տանը, պարբերաբար բռնության է ենթարկել իրեն, տարբեր պատրվակներով գումար վերցրել։

Oragir.news -ը կապ հաստատեց կնոջ հետ, ով հասկանալի պատճառներով չցանկացավ, որ իր լուսանկարներն ու անունը հրապարակվեն, հաստատեց, որ տեղեկությունները ճիշտ են։ Հարցին, թե պատրաստվո՞ւմ է դիմել դատարան, պատասխանեց․ «Այդ մասով դեռ ոչ մի որոշում չունեմ»։

Բաքոյանին արված մեր հեռախոսազանգերը մնացին անպատասխան այնպես, ինչպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության իր բազմաթիվ այլ գործընկերներին արված հեռախոսազանգերը։

Միակ պատգամավորը, որ պատասխանեց մեր հեռախոսազանգին, Հովիկ Աղազարյանն էր։ Հարցին, թե արդյոք փորձել են հոդվածում հրապարակված փաստերի առնչությամբ պարզաբանում ստանալ գործընկերոջից, նա պատասխանեց, որ հոդվածին ծանոթ չէ։

«Բայց որքան գիտեմ, Բաքոյանն ամուսնացած չէ, ամեն դեպքում՝ բռնությունը ցանկացած իրավիճակում դատապարտելի է»։

Կինը նաև պահանջում է, որ Բաքոյանը վերադարձնի իր «երեխաների բերանից կտրած գումարը», ոսկին և նյութական այլ միջոցները։ Նա պահանջում է, որ Նիկոլ Փաշինյանը պատժի իր թիմակցին։

Աղազարյանն ասաց, որ նախկինում դեռևս նման առիթ չի եղել, որ խմբակցությունում այդպիսի հարց քննարկվի։ «Հատկապես որ ես էլ ծանոթ չեմ խնդրին, հիմա չեմ կարող դրա մասին կարծիք հայտնել»։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ